ՀԱՅ     РУС
Որոնում


Գերազանց վիճակահանություն էր. Հասրաթյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Գերազանց վիճակահանություն էր. Հասրաթյան
09:25 09.02.2010

ՀՖՖ Գործկոմի անդամ Լևոն Հասրաթյանը «90 րոպեին» իր կարծիքն է հայտնել է «Եվրո-2012»-ի վիճակահանության մասին. «Վիճակահանության արդյունքները գերազանց եմ գնահատում: Աչքի անցկացնելով մեր խմբում ընդգրկված հավաքականներին, կարծում եմ, որ կարող ենք պայքարել 2-րդ և 3-րդ տեղերի համար:

 

Ֆավորիտ եմ համարում ռուսներին ու իռլանդացիներին, սակայն, իմ կարծիքով, մեր հավաքականն իր ներուժով ունակ է միավորներ կորզելու այս խմբի բոլոր հավաքականներից, և մասնավորապես Երևանում նրանցից ոչ մեկի համար հեշտ չի լինի:


Այս խմբում ընդգրկված թիմերն աչքի չեն ընկնում կայուն ելույթներով, ինչը չես ասի այն հավաքականների մասին, ինչպիսին են Անգլիան, Իտալիան, Իսպանիան: Այնուամենայնիվ, մեր խմբում ընդգրկված հավաքականներից ոչ մեկը նվեր չէ մեզ համար: Նրանցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է մեծ քայլերով առաջ գնալ և վերելք ապրել»:


 
Նորություններ
11.03.2010
10.03.2010
09.03.2010
08.03.2010
07.03.2010
06.03.2010
05.03.2010


 


 



"Մեդիա Սթայլ" ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,   Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց armsport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: