ՀԱՅ     РУС
Որոնում


Ժունիոր Էդիլսոնը պայմանագիր կնքեց Միկայի հետ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
Ժունիոր Էդիլսոնը պայմանագիր կնքեց Միկայի հետ
16:49 08.02.2010

Հայաստանի փոխչեմպիոն «Միկայում» փորձաշրջան էր անցնում բրազիլացի ֆուտբոլիստ Ժունիոր Էդիլսոնը, ով ելույթ է ունեցել բրազիլական Բելու-Օրիզոնտե քաղաքի «Ատլետիկո Մինեյրո» թիմում:


«Միկայի» մամուլի ծառայությունից ArmSport.am-ին հայտնեցին, որ բրազիլացու հետ 1 տարվա պայմանագիր է կնքվել: 23-ամյա ֆուտբոլիստը «Միկայի» հետ վաղը կմեկնի Կիպրոս՝ մասնակցելով երկշաբաթյա ուսումնամարզական հավաքին:


Հիշեցնենք, որ Ժունիորը 2009 թ. դեկտեմբերին մարզվում էր «Միկայում», սակայն վնասվածքի պատճառով որոշ ժամանակ հեռացավ թիմից:


 
 
Շիրակը որոշ ժամանակ ելույթ կունենա Իջևանում 12:09 02.09.2010
Շիրակը որոշ ժամանակ ելույթ կունենա Իջևանում

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 11-ին Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալելու է Երևանի «Ուլիսին»։ Հանդիպումը կայանալու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում։ Այս խաղից հետո Գյումրիի Քաղաքային մարզադաշտում 2010 թվականին այլևս հանդիպումներ չեն անցկացվի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

...
ավելին
 
Առաջընթաց միանշանակ կա. Շիրակի մարզիչ 11:04 31.08.2010
Առաջընթաց միանշանակ կա. Շիրակի մարզիչ
Գյումրիի «Շիրակն» աստիճանաբար կարգավորում է իր խաղը և Հայաստանի առաջնության 19-րդ տուրում կարողացավ ընդհատել անհաջող հանդիպումների շարքը՝ հյուրընկալվելիս 2։2 հաշվով ավարտելով «Իմպուլսի» հետ արտագնա հանդիպումը։...
ավելին
 
Գևորգ Պրազյանը կխաղա Իմպուլսում 16:17 30.08.2010
Գևորգ Պրազյանը կխաղա Իմպուլսում
Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գևորգ Պրազյանը հայտավորվել է “Իմպուլսում” և մրցելույթները կշարունակի դիլիջանյան թիմում:...
ավելին
 
Էդնեյը "Միկայի" լավագույն ռմբարկուների տասնյակում 12:43 30.08.2010
Էդնեյը "Միկայի" լավագույն ռմբարկուների տասնյակում
Առաջնության 19-րդ տուրում հստակ իրացնելով 11մ հարվածը, "Միկայի" բրազիլացի կիսապաշտպան Էդնեյը ոչ միայն հաղթանակ պարգևեց թիմակիցներին "Գանձասարի" հետ մրցավեճում, այլև ընդգրկվեց թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում: Վերջին 3 հանդիպումներում նա դաշտից չի հեռանում առանց գոլի' իր օգտին գրանցելով մեկական գնդակ: Արդեն 2-րդ անընդմեջ խաղում "Միկան" մրցակիցներին հաղթում է 11մ հարվածով Էդնեյի խփած միակ գոլի շնորհիվ:...
ավելին
 
Բրազիլական լեգեոնն արդյունավետ է գործում 12:18 30.08.2010
Բրազիլական լեգեոնն արդյունավետ է գործում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից լեգեոնականների թվում մեծամասնություն են կազմում բրազիլացիները: Մինչ օրս 12 բրազիլացիներ են հանդես եկել 4 թիմերում: Նրանցից երկուսը' Լեոնարդո դոս Սանթոս Ֆերեյրան և Գերարդո Խոսե դե Սոուզան ընդամենը 2-ական խաղ անցկացնելով "Իմպուլսում", հեռացան թիմից: Իսկ 19-րդ տուրում "Փյունիկի" հետ խաղում "Բանանցում" նորամուտը նշեց թիմի բրազիլացի 4-րդ ֆուտբոլիստը' Ժոզե Կառլոսը:...
ավելին
1  2  3  4  5  ... 204 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook