ՀԱՅ     РУС
Որոնում


Փյունիկն ու Միկան Կիպրոս են մեկնում նույն չվերթով
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
12:13 09.02.2010

Այսօր երեկոյան Հայաստանի անցյալ առաջնության ոսկե և արծաթե մեդալակիրները Երևան - Բեյրութ - Լառնակա չվերթով մեկնում են Կիպրոս: Այնուհանդերձ, թիմերը կհանգրվանեն տարբեր քաղաքներում, և ընկերական խաղերի համար ընտրված մրցակիցներն էլ տարբեր են լինելու: «Փյունիկը» կանգ է առնելու Լիմասոլում, իսկ «Միկան»' Այ-Անապայում:


«Փյունիկը» Սոչիից Երևան վերադարձավ փետրվարի 4-ի կեսօրին և կիրակի օրվանից սկսեց մարզումները: «Միկան» փետրվարի 4-ին նույնպես Երևանում էր և որոշակի հանգստից հետո կրկին մարզվեց մայրաքաղաքում: Հետաքրքիր զուգադիպությամբ երկու թիմերն էլ առաջին մարզումներն անցկացրին առանց գլխավոր մարզիչների: «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել էր Վարշավա՝ մասնակցելու ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարի վիճակահանությանը, իսկ Արմեն Ադամյանը այդ ժամանակ Մոսկվայում մասնակցում էր մարզչական դասընթացների:


 
 
Շիրակ - Միկա 0։1. 11-մետրանոցը հաղթանակ բերեց «Միկային» 19:44 21.08.2010
Շիրակ - Միկա 0։1. 11-մետրանոցը հաղթանակ բերեց «Միկային»

«Շիրակը» բազմաթիվ հնարավորություններ ուներ հավասարեցնելու հանդիպման հաշիվը, սակայն դա գյումրեցիներին այդպես էլ չհաջողվեց։ Վարդան Բիչախչյանի սաների պարտությունների քանակը ավելացավ ևս մեկով, իսկ Արմեն Շահգելդյանը՝ գլխավորելով «Միկան», կարծես թե, կարգավորել է թիմում առկա խնդիրները և երկրորդ հաղթանակն է տոնում գլխավոր մարզչի պաշտոնում։

...
ավելին
 
Հարությունյանը վերադարձել է շարք 12:42 20.08.2010
Հարությունյանը վերադարձել է շարք
Գյումրիի «Շիրակը» վաղը սեփական հարկի տակ մրցելու է փոխչեմպիոն «Միկայի» հետ։ Գյումրեցիների կազմ է վերադարձել փորձառու Արարատ Հարությունյանը, ով Հայաստանի մի քանի շաբաթով բացակայում էր։ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ArmSport.am-ին հայտնեց, որ Հարությունյանը վերջին օրերին մարզվել է և կարող է վաղը թիմին օգնել «Միկայի» հետ մրցավեճում։...
ավելին
 
Կիլիկիա–Իմպուլս. խաղից առաջ 11:21 20.08.2010
Կիլիկիա–Իմպուլս. խաղից առաջ
Մրցակիցների անդրանիկ հանդիպումը կայացել է առաջնության 4-րդ տուրում, ապրիլի 17-ին, "Հրազդան" մարզադաշտում: Բարձրագույն խմբի նորեկ "Իմպուլսն" անհաջող էր սկսել առաջնությունը: Մեկնարկում պարտվելով "Ուլիսին" (0:3) և "Բանանցին" (2:5), "Իմպուլսը" 3-րդ տուրում Դիլիջանում գոլազուրկ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը չեմպիոնի հետ' վաստակելով առաջին միավորը:...
ավելին
 
Շիրակ-Միկա. խաղից առաջ 11:19 20.08.2010
Շիրակ-Միկա. խաղից առաջ
Նախորդ տուրում "Միկային" վերջապես հաջողվեց ընդհատել անհաջողությունների շարքն ու 4:1 խոշոր հաշվով հաղթանակ տոնել "Կիլիկիայի" նկատմամբ: Մինչ այդ, միկացիները 3 խաղ շարունակ չէին կարողանում գրավել մրցակցի դարպասը, իսկ վերջին 5 հանդիպումներում հաղթանակի քաղցրությունը չէին ճաշակել:...
ավելին
 
Պուգաչովը փորձաշրջան է անցնում Ուլիսում 16:01 19.08.2010
Պուգաչովը փորձաշրջան է անցնում Ուլիսում
Եկատրինգուրգի «Ուրալը» հրաժարվել է 19-ամյա ֆուտբոլիստ Յուրի Պուգաչովի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանում այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պուգաչովը ուղևորվում է Հայաստան և կփորձի ուժերը Երևանի «Ուլիսում»։...
ավելին
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  ... 204 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook