ՀԱՅ     РУС
Որոնում


Ալխեսիրաս - Միկա - 0:1. Հայաստանի փոխչեմպիոնի 2-րդ անընդմեջ հաղթանակը
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Բարձրագույն խումբ
Ալխեսիրաս - Միկա - 0:1. Հայաստանի փոխչեմպիոնի 2-րդ անընդմեջ հաղթանակը
20:16 05.03.2010

Անդալուզիայի Ալխեսիրաս քաղաքի «Նուեվո Միրադոր» մարզադաշտում քիչ անց կմեկնարկի «Միկա»-«Ալխեսիրաս» ստուգողական հանդիպումը: Հիշեցնենք, որ սա երևանցիների 2-րդ ստուգողական հանդիպումն է Իսպանիայում անցնող հավաքի ընթացքում: 

Միկան ասպարեզ դուրս կգա այսպիսի կազմով.

 

«Միկա». Սալուիս Կլեվինսկաս, Ալեքս, Ստեփան Հակոբյան, Հայկ Իշխանյան, Գեւորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Ուլիսես Մոնտենեգրո, Վիգեն Համբարձումյան, Էդնեյ, Ժունիոր, Նարեկ Բեգլարյան:


«Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը ArmSport.am-ին հայտնեց, որ Բոտի Դեմելը, Պեդրո Լոպեսը և Մինդաուգաս Գրիգալևիչյուսը ընդգրկված են պահեստայինների ցուցակում: Իսկ Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը եւ Հրայր Մկոյանը նոր են վերադարձել Անթալիայից, որտեղ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին Բելոռուսի հետ ընկերական հանդիպմանը և այս խաղին բնականաբար չեն մասնակցի:

 

1. Հանդիպումը սկսված է:

 

3. Ընդանում է հավասար պայքար, հիմնականում դաշտի միջնամասում.   

 

5. Իսպանացիները ստանում են անկյունայինի իրավունք. 

 

6. Անկյունայինի խաղարկումից հետո Միկայի ֆուտբոլիստները հեշտությամբ դուրս են բերում գնդակը տուգանային հրապարակից  

 

10. Դեռևս սրություն չի նկատվում խաղում, կարծես թիմերը առայժմ ուսոումնասիրում են միմյանց  

 

12. Կանոնների խախտում Գևորգ Պողոսյանի նկատմամբ, սակայն դիրքը բավական հեռու է հակառակորդի դարպասից 


17. Մերոնք մի քանի վվտանգավոր պահեր ստեղծեցին իրար հետևից, որոնցից մեկը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, սակայ Նարեկ Բեգլարյանի փոխանցումից հետո Էդնեյը նպաստավոր դիրքից վրիպեց.   

 

19. Տարածքային առավելությունը ամբողջությամբ անցել է Միկայի ֆուտբոլիստների կողմը

 

19. Միկան ստանում է տուգանայինի իրավունք Ալխեսիրասի դարպասից մոտավորապես 25-28 մետր հեռավորության վրա. Գնդակի մոտ է Վիգեն Համբարձումյանը  

 

20. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 1:0. Վիգեն Համբարձումյան: Գերազանց է իրացնում Վիգենը տուգանային հարվածը և մոտ 28 մետրից գրավում հակառակորդի դարպասի աջ հեռավոր անկյունը: Իսպանացի դարպասապահի ցատկը անօգուտ էր 

 

23. Իսպանական թիմում միանգամից երեք փոխարինում է տեղի ունենում 

 

27. Չնայած նրան որ հաշվի մեջ առաջ է անցել, Միկան շարունակում է ճնշում գործադրել հակառակորդի վրա և խաղը ամբողջությամբ տեղափոխել է իսպանացիների կիսադաշտ 

 

35. Հայկ Իշխանյանը աջ եզրից մտավ տուգանային, լայնակի փոխանցում կատարեց, սակայն Վիգեն Համբարձումյանի մոտ տարածությունից կատարած հարվածը գերազանց ցատկով հեռացրեց իսպանացիների դարպասապահը.

 

36. Իսպանացիներին հաջողվեց հավասարեցնել խաղը և այժմ պայքարը կրկին հիմնականում ընթանում է դաշտի կենտրոնական մասում: 

 

38.Ալխեսիրասի ֆուտբոլիստների եզակի գրոհներից մեկը ավարտվեց հարվածով, սակայն Սալուիս Կլեվինսկասը հեշտությամբ տիրեց գնդակին

 

42. Առաջին խաղակեսի ավարտին մնացել է 3 րոպե, հաշիվն առայժմ 1:0 է Միկայի օգտին.

 

45+ Նարեկ Բեգլարյանը արագությամբ շրջանցեց իսպանացի պաշտպանին, հգայտնվեց մեն մենակ դարպասապահի հետ, նրան շրջանցեց, սակայն վերջին պահին իսպանացի դարպասապահը մատերի ծայրով հեռացրեց գնդակը Նարեկի ոտքի տակից

 

45+2 Առաջին խաղակեսն ավարտված է: Ընդմիջում 

 

2 խաղակեսը սկսված է. 

47. Միկան շատ ակտիվ է սկսել 2-րդ կեսը.  


50. Հակառակորդի կազմում տեղի ունեցավ միանգամից 6 փոխարինում 


52.Նարեկ Բեգլարյանը չափից դուրս գեղեցիկ - շրջադարձ հարված կատարեց, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ


53. Կրկին Բեգլարյան, սակայն հարվածը ուղիղ դարպասապահի վրա էր:


53. Եվ 1-ին փոխարինումը մեր թիմի կազմում. Խաղադաշտը թողնում է  Նարեկ Բեգլարյանը, և դուրս է գալիս Մինդաուգաս Գրիգալևիչյուսը

 

58.Մերոնք ամբողջությամբ տիրել են նախաձեռնությանը

 

61. Ուլիսես Մոնտենեգրոն փոխանցում է կատարում Էդնեյին, սակայն պաշտպանը առաջինն է հասնում   

 

59. Փոխարինում Միկայի կազմում: Արմեն Ադամյանը Էդնեյի փոխարեն խաղադաշտ է դուրս բերում Պեդրո Լոպեսին

 

67. Ժունիոր տուգանային հրապարակում է հայտնվում, հարվաաած, դաշտի տերերին փրկում է հորիզոնական դարպասաձողը: 

 

70. Խաղի տեմպը կրկին ընկել է  

 

72. Իսպանացիները առայժմ գրեթե վտանգավոր պահ չեն ստեղծել, չնայած որ արդեն բավական հավասար խաղ է ընթանում.  

 


74. Խաղը հանդարտվել է   

  

82. Խաղավարտին մնացել է ընդամենը 8 րոպե. Թիմերի գործողությունների մեջ առայժմ սրություն չկա. Իսպանացիները փորձում են հակագրոհների շնորհիվ ինչ-որ բան անել սակայն Միկայի ֆուտբոլիստները գերազանց են գործում

 

83.  Ելիսես Մոնտենեգրոյին  փոխարինեց Ստեփան Գեվորգյանը

 

87. Թիմերի գործողությունների մեջ կրկին ակտիվություն է նկատվում, բնականաբար իսպանացիները փորձում են հավասարեցնել հաշիվը

 

89. Հորդառատ անձրև է սկսվել խաղավերջում 

 

89. Վտանգավոր պահ մեր դարպասի մոտ, հարվածում է հակառակորդի հարձակվողը, սակայն Կլեվինսկասը գերազանց ցատկով դուրս է բերում գնդակը անկյունային

 

90+ Խաղի հիմնական ժամանակը ավարտվել է և այժմ ընթանում են վերջին վայրկյանները 

 

Վերջին վայկյաններն անցան իսպանացիների գրոհների ներքո: Սակայն Միկան գերազանց էր պաշտպանվում, իսկ փոխարինման դուրս եկած Ստեփան Գեվորգյանը վերջին րոպեին կարող էր կրկնապատկել հաշիվեը, սակայն նրա դաշտի կենտրոնից կատարած հարվածը դժվարությամբ դուրս բերեց իսպանացի դարպասապահը. 

 

90+Հանդիպումն ավարտված է. Երևանի Միկան տանում է իր 2-րդ անընդմեջ հաղթանակը և նույն 1:0 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին ստոգողական խաղում Հայաստանի փոխչեմպիոնը հաղթել է Ռուսաստանի ուժեղագույն թիմերից մեկին Մոսկվայի Լոկոմոտիվին, իսկ միակ գոլի հեղինակը դարձել է Ուլիսես Մոնտենեգրոն

 
 
Գևորգ Կասպարովը  կարող է տեղափոխվել Միկա 17:22 28.07.2010
Գևորգ Կասպարովը կարող է տեղափոխվել Միկա
Մի քանի օր առաջ ArmSport.am- ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը նշել էր, որ ամենայն հավանականությամբ մրցելույթները կշարունակի Իրանում, որտեղ հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանում:Միաժամանակ, Կասպարովը չէր բացառել հայաստանյան թիմերից մեկում խաղալու տարբերակը:...
ավելին
 
Սովորական պատկեր` գորշ երանգներով 15:03 28.07.2010
Սովորական պատկեր` գորշ երանգներով

Երեկ “Միկա”-“Ուլիս” հանդիպումով ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Այլ կերպ ասած` մեր առաջնությունը հատեց հասարակածը: Երեկվա հանդիպումը կարևոր նշանակություն ուներ կողմերի համար: Ավելի հաջողակ գտնվեցին ուլիսցիները, որոնք խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնեցին: Խաղը, անտարակույս, լարված բնույթ ուներ, սակայն այն դժվար թե կարելի է հետաքրքիր համարել: Եվ այս բնորոշումը կարելի է տալ մեր առաջնության հանդիպումների գերակշիռ մասին:

...
ավելին
 
12:41 28.07.2010
Հաշիվը ճիշտ է գուշակել միայն մեկ մասնակից
Երեկ, ArmSport.am-ը Beeline-ի հետ համատեղ անցկացրեց հուլիս ամսվա 3-րդ վիկտորինան, որը նվիրված էր Հայաստանի առաջնության 14-րդ տուրից հետաձգված «Միկա»-«Ուլիս» հանդիպմանը։ Այս անգամ, մրցույթին մասնակցեցին 141 ֆուտբոլասերներ, որոնցից 22-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են։...
ավելին
 
Փորձաշրջանի համար` հարմար ժամանակաշրջան 12:03 28.07.2010
Փորձաշրջանի համար` հարմար ժամանակաշրջան
“Բանանցի” կիսապաշտպան Էդուարդ Կակոսյանը մեկնել է Բելառուս, որտեղ փորձաշրջան կանցնի Սոլիգորսկի “Շախտյոր” թիմում: Այս մասին ArmSport.am- ը տեղեկացավ “Բանանցի” մամուլի ծառայությունից:...
ավելին
 
Միկայի հարձակվողը  հեռացավ թիմից և մեկնեց  իր հարսանիքին 11:05 28.07.2010
Միկայի հարձակվողը հեռացավ թիմից և մեկնեց իր հարսանիքին

“Միկայի” լիտվացի հարձակվող Մինդաուգաս Գրիգալևիչյուսը, ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ, խզել է պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում էր տարեվերջին: Այս մասին ArmSport.am- ը տեղեկացավ “Միկայի” մամուլի ծառայությունից:

...
ավելին
1  2  3  4  5  ... 182 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook