ՀԱՅ     РУС
Որոնում


Հիշու՞մ եք Հայաստանի ու Ադրբեջանի օրինակը. Պլատինի
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Հիշու՞մ եք Հայաստանի ու Ադրբեջանի օրինակը. Պլատինի
11:14 07.02.2010

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է կազմակերպության որոշումն այն մասին, որ Ռուսաստանի ու Վրաստանի հավաքականները չեն հայտնվելու նույն խմբում այսօր կայանալիք Եվրո-2012-ի ընտրական փուլում ու որպես օրինակ նշեց Հայաստանի ու Ադրբեջանի չկայացած հանդիպումները Եվրո-2008-ի ընտրական փուլում։

«ՈւԵՖԱ-ի կազմկոմիտեի որոշումը հենց թելադրված է սպորտն ու քաղաքականությունը չխառնելու ձգտմամբ։ Մենք այս հարցը քննարկելիս խորհրդակցել ենք ազգային ֆեդերացիաների հետ։

Բացի այդ, մենք չենք ցանկանում, որպեսզի այստեղ կրկնվի նույն այն պատմությունը, որը տեղի ունեցավ Եվրո-2008-ի ընտրական փուլում, չնայած ես դեռ ՈւԵՖԱ-ի նախագահ չէի։ Այն ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակի չցանկացան խաղալ միմյանց դեմ։ Պատկերացնում եք, եթե պատմությունը կրկնվի։ Կարծում եմ, ՈւԵՖԱ-ն ճիշտ որոշում է կայացրել», - մեջբերում է Պլատինիի խոսքերը «Советский спорт»-ը։ 

 
 
20:49 13.03.2010
Իրան–Հայաստան՝ 3։0
Մարտի 12-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Թեհրանում կայացած հանդիպումը ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:0 հաշվով:...
ավելին
 
Մարտի 20-ին Աղվանի ժամկետը կլրանա 15:55 12.03.2010
Մարտի 20-ին Աղվանի ժամկետը կլրանա
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վ. Մինասյանի՝ այս տարվա փետրվարի 25-ի դիմումի քննարկման մասին ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել, որ հաշվի առնելով, որ Աղվան Մկրտչյանը հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, նրա պատշաճ մարզավիճակը պահպանելու և ազգային հավաքականի կազմում բարձր մակարդակով հանդես գալու համար ընդառաջել մարզչի խնդրանքը` Աղվան Մկրտչյանի որակազրկումը կրճատելով մինչև այս տարվա մարտի 20-ը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:...
ավելին
 
Վարդան Մինասյանը օրացույցի քննարկմանը չի լինի 15:24 12.03.2010
Վարդան Մինասյանը օրացույցի քննարկմանը չի լինի

Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:

...
ավելին
 
Հավաքականը մեկնեց Իրան 12:55 11.03.2010
Հավաքականը մեկնեց Իրան
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ:...
ավելին
 
Մբոլայի ներկայացուցիչը ստում է. Փյունիկի գործադիր տնօրեն 15:29 09.03.2010
Մբոլայի ներկայացուցիչը ստում է. Փյունիկի գործադիր տնօրեն

ArmSport.am-ը կապ հաստատեց Իտալիայում գտնվող «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ ու խնդրեց մեկնաբանել Էմանուել Մբոլայի մարզիչ Էլիա Չիլեշեի հայտարարությունն այն մասին, թե իբր «Փյունիկը» չի կատարել պայմագրային պարտականությունները ֆուտբոլիստի նկատմամբ:

...
ավելին
1  2  3  4  5  ... 95 
Նորություններ
13.03.2010
12.03.2010
11.03.2010
10.03.2010
09.03.2010
08.03.2010
07.03.2010


 


 



"Մեդիա Սթայլ" ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,   Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց armsport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: