ՀԱՅ     РУС
Որոնում


Եվրո-2012-ի վիճակահանություն. Ռուսաստանը եւ Հայաստանը` մրցակիցներ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Եվրո-2012-ի վիճակահանություն. Ռուսաստանը եւ Հայաստանը` մրցակիցներ
15:39 07.02.2010

Վարշավայում 15:00-ին մեկնարկում է "Եվրո-2012"-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն այսօր կիմանա իր մրցակիցներին, որոնց հետ այս տարվա սեպտեմբերից սկսելու է պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար: Հիշեցնենք, որ մեր ընտրանին 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաեւ Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի եւ Ղազախստանի հավաքականները:


Ֆուտբոլային Եվրոպայի ուշադրության կենտրոնում է Լեհաստանը, որտեղ րոպեներ անց կմեկնարկի վիճակահանությունը: Քիչ առաջ, ներկայացվեց տեսահոլովակ, որը նվիրվախ էր Եվրոպայի առաջնությունների 50-ամյակին, իսկ այժմ ընթանում է երաժշտական համար: 

 

Այժմ ներկայացվում են այն քաղաքները, որտեղ կայանալու են "Եվրո-2012"-ի երզափակիչ փուլի հանդիպումները: 2 տարի անց, Եվրոպայի առաջնությունը կընդունեն Լեհաստանի եւ Ուկրաինայի 4-ական քաղաքներ:

 

Վիճակահանությունը սկսված է: 6-րդ զամբյուղի հավաքականները հայտնվեցին 1-6-րդ խմբերում: Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի հետ միևնույն խմբում, սակայն ինչպես արդեն նշվել էր, նման բան թույլ չի տալու ՈՒԵՖԱ-ն, ուստի մեր ընտրանին տեղափոխվեց 2-րդ խումբ, որտեղ արդեն ընդգրկված էր Անդորրան:

 

2-րդ խմբում Հայաստանի հետ միասին հայտնվում է Մակեդոնիան, որի կազմում ելույթ է ունենում Միլանի "Ինտերի" հարձակվող Գորան Պանդեւը:

 

Հայաստանի մրցակիցն է դառնում նաեւ Իռլանդիան, որը գլխավորում է հանրահայտ Ջովանի Տրապատոնին:

 

2-րդ զամբյուղից մեր մրցակիցն է Սլովակիան: Ինչ խոսք, դա վատ տարբերակ չէ:

 

1-ին զամբյուղից Ռուսաստանն է մեր մրցակիցը: Այսպիսով, Հայաստանը պայքարելու է Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հետ: Կարելի է ասել, որ վիճակահանությունը բարեհաջող էր մեր հանդեպ: Սպասենք խաղացանկի հաստատմանը:


ԵՎՐՈ-2012-ի ընտրական խմբեր


1-ին խումբ

Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան 

 

2-րդ խումբ

 

Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Անդորրա

 

3-րդ խումբ

 

Իտալիա, Սերբիա, Հս. Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերներ

 

4-րդ խումբ


Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա, Բելառուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ


5-րդ խումբ


Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո


6-րդ խումբ

 

Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա


7-րդ խումբ

 

Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Մոնտենեգրո 


8-րդ խումբ


Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա


9-րդ խումբ

 

Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն

 
 
15:37 16.07.2010
Հայաստանը և Իսրայելը ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել
ՖԻՖԱ-ի պաշտոնական օրացույցում արդեն նշված է, որ օգոստոսի 11-ին Հայաստանի և Իսրայելի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ArmSport.am-ին հայտնեցին, որ ՀՖՖ-ն և Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես պայմանավորվածություն ձեռք չեն բերել։...
ավելին
 
Հավաքականը պարտվեց  խոշոր հաշվով 12:37 16.07.2010
Հավաքականը պարտվեց խոշոր հաշվով
Երեկ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ստուգողական խաղում ուժերը չափեց «Բանանցի» ֆուտբոլիստների հետ: Վերջինիս կազմում հիմնականում ընդգրկված էին Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Բանանց-2»- ի խաղացողներ, ինչպես նաև «Բանանցում» փորձաշրջան անցնող արտասահմանցի 3 ֆուտբոլիստներ:...
ավելին
 
Հայաստանը դասակարգման աղյուսակում բարձրացավ 13:22 14.07.2010
Հայաստանը դասակարգման աղյուսակում բարձրացավ
Այսօր հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մայիսի 26-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 4 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 96-րդ հորիզոնականը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:...
ավելին
 
Հայաստան-Իսրայել. ոչինչ դեռ հստակ չէ 11:30 13.07.2010
Հայաստան-Իսրայել. ոչինչ դեռ հստակ չէ
Ռուսասկան «Սպորտ Էքսպրեսին» հղում անելով տեղեկացրել ենք, որ օգոստոսի 11-ին նախատեսված է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի և Իսրայելի հավաքականների միջև: Այդ հանդիպման կայացման մասին ArmSport. am- ի հարցին 'մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ կայացած ասուլիսում պատասխանեց, որ դեռևս հստակություն չկա:...
ավելին
 
09:05 12.07.2010
Հայաստանի հավանական մրցակիցը Իսրայելն է
Ռուսասկան «Սպորտ-Էքսպրեսի» տվյալներով, Հայաստանի ու Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիաները նախանական համաձայնություն են ձեռք բերել օգոստոսի 10-ին ընկերական հանդիպում անցկացնելու կապացությամբ։ Որոշումը պետք է հաստատի իսրայելցիների նոր գլխավոր մարզիչ Լուիս Ֆեռնանդեսը։...
ավելին
1  2  3  4  5  6  ... 121 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook