ՀԱՅ     РУС
Որոնում


Եվրո-2012-ի վիճակահանություն. Ռուսաստանը եւ Հայաստանը` մրցակիցներ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Եվրո-2012-ի վիճակահանություն. Ռուսաստանը եւ Հայաստանը` մրցակիցներ
15:39 07.02.2010

Վարշավայում 15:00-ին մեկնարկում է "Եվրո-2012"-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն այսօր կիմանա իր մրցակիցներին, որոնց հետ այս տարվա սեպտեմբերից սկսելու է պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար: Հիշեցնենք, որ մեր ընտրանին 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաեւ Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի եւ Ղազախստանի հավաքականները:


Ֆուտբոլային Եվրոպայի ուշադրության կենտրոնում է Լեհաստանը, որտեղ րոպեներ անց կմեկնարկի վիճակահանությունը: Քիչ առաջ, ներկայացվեց տեսահոլովակ, որը նվիրվախ էր Եվրոպայի առաջնությունների 50-ամյակին, իսկ այժմ ընթանում է երաժշտական համար: 

 

Այժմ ներկայացվում են այն քաղաքները, որտեղ կայանալու են "Եվրո-2012"-ի երզափակիչ փուլի հանդիպումները: 2 տարի անց, Եվրոպայի առաջնությունը կընդունեն Լեհաստանի եւ Ուկրաինայի 4-ական քաղաքներ:

 

Վիճակահանությունը սկսված է: 6-րդ զամբյուղի հավաքականները հայտնվեցին 1-6-րդ խմբերում: Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի հետ միևնույն խմբում, սակայն ինչպես արդեն նշվել էր, նման բան թույլ չի տալու ՈՒԵՖԱ-ն, ուստի մեր ընտրանին տեղափոխվեց 2-րդ խումբ, որտեղ արդեն ընդգրկված էր Անդորրան:

 

2-րդ խմբում Հայաստանի հետ միասին հայտնվում է Մակեդոնիան, որի կազմում ելույթ է ունենում Միլանի "Ինտերի" հարձակվող Գորան Պանդեւը:

 

Հայաստանի մրցակիցն է դառնում նաեւ Իռլանդիան, որը գլխավորում է հանրահայտ Ջովանի Տրապատոնին:

 

2-րդ զամբյուղից մեր մրցակիցն է Սլովակիան: Ինչ խոսք, դա վատ տարբերակ չէ:

 

1-ին զամբյուղից Ռուսաստանն է մեր մրցակիցը: Այսպիսով, Հայաստանը պայքարելու է Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հետ: Կարելի է ասել, որ վիճակահանությունը բարեհաջող էր մեր հանդեպ: Սպասենք խաղացանկի հաստատմանը:


ԵՎՐՈ-2012-ի ընտրական խմբեր


1-ին խումբ

Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան 

 

2-րդ խումբ

 

Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Անդորրա

 

3-րդ խումբ

 

Իտալիա, Սերբիա, Հս. Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերներ

 

4-րդ խումբ


Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա, Բելառուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ


5-րդ խումբ


Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո


6-րդ խումբ

 

Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա


7-րդ խումբ

 

Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Մոնտենեգրո 


8-րդ խումբ


Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա


9-րդ խումբ

 

Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն

 
 
Արտակ Եդիգարյան. Սերնդափոխության ճիշտ ժամանակն է 18:07 26.05.2010
Արտակ Եդիգարյան. Սերնդափոխության ճիշտ ժամանակն է

Հայաստան-Ուզբեկստան (3:1) խաղում մեր հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Արտակ Եդիգարյանը, ով երիտասարդական ընտրանու հիմնական կազմի խաղացողներից է։ Պաշտպանության ձախ եզրում հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստն ArmSport.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արդյունքի վրա իր դրական ազդեցությունն ունեցավ նաև մայիսի 20-ին Էստոնիա-Հայաստան (2:3) երիտասարդական հավաքականների հանդիպումը։

...
ավելին
 
Լևոն Պաչաջյան. Նման բան չպետք է կրկնվի 15:25 26.05.2010
Լևոն Պաչաջյան. Նման բան չպետք է կրկնվի
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն գտնում է, որ Ուզբեկստանի նկատմամբ տոնած հաղթանակից (3։1) հետո պետք է լուրջ հետևություններ արվեն, քանի որ 2-րդ կեսում ուզբեկներն էին տիրում նախաձեռնությանը։...
ավելին
 
Արզումանյանն իր տեմպերով գերազանցում է Հովսեփյանին 14:49 26.05.2010
Արզումանյանն իր տեմպերով գերազանցում է Հովսեփյանին
Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ուզբեկների հետ խաղում 42-րդ անգամ հանդես եկավ մեր ընտրանում: Դա լավագույն ցուցանիշն է ազգային հավաքականում այդ տարիքում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ:...
ավելին
 
13:49 26.05.2010
Հայաստանը 100-րդն է
Այսօր հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը:...
ավելին
 
Ստեփան Ղազարյան. հավաքականի 10-րդ դարպասապահը 11:38 26.05.2010
Ստեփան Ղազարյան. հավաքականի 10-րդ դարպասապահը
Ուզբեկստանի հավաքականի հետ խաղում Հայաստանի ազգային ընտրանու կազմում նորամուտը նշեց "Բանանցի" 25-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը: Նրան չհաջողվեց անդրանիկ խաղում դարպասը պահել անառիկ: Ղազարյանը դարձավ ազգային հավաքականի անցկացրած 128 հանդիպումներում մեր ընտրանու դարպասը պաշտպանած 10-րդ դարպասապահը:...
ավելին
1  2  3  4  5  6  7  8  9  ... 121 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook