ՀԱՅ     РУС
Որոնում


Միշտ հետաքրքիր է մրցել Ռուսաստանի հետ. Վարդան Մինասյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Միշտ հետաքրքիր է մրցել Ռուսաստանի հետ. Վարդան Մինասյան
22:55 07.02.2010

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Bobsoccer.ru կայքին տված հարցազրույցում նշել է, որ ուրախ կլինի մրցել Ռուսաստանի հավաքականի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլում։

«Եթե համառոտ բնութագրենք հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, ապա մեզ մոտ սերնդափոխություն է ընթանում։ Սովետական միության ֆուտբոլային դպրոցի սաներ հանդիսացող ֆուտբոլիստները արդեն ավարտել են մրցելույթները։ Սակայն նախկինի պես շատ լավ է խաղում Սարգիս Հովսեփյանը, ով ժամանակին հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում»։

Երբ Ռուսաստանի հավաքականը ժամանեց Երևան 1999 թվականին, նրան շատ ջերմ ընդունեցին մեզ մոտ։ Համոզված եմ, նույնը կլինի նաև այս անգամ։ Միշտ հետաքրքիր է խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ, միշտ հետևում եմ այդ թիմի մրցելույթներին։ Բայց խումբը իրոք բավական բարդ է։

Ինչ վերաբերում է մեր ու Ադրբեջանի մրցակցությանը, որը այս անգամ անհնարին էր՝ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, ապա ես պետք է ասեմ, որ մենք դրան պատրաստ չենք։ Նախորդ անգամ, երբ մենք հայտնվեցինք նույն խմբում, ոչ մի լավ բան չստացվեց, այնպես որ դեռ վաղ է։

Մեր ենթախմբում, կարծում եմ, ֆավորիտները Ռուսաստանը, Սլովակիան ու Իռլանդիան են։ Եթե անկեղծ լինեմ, ապա Ռուսաստանը խմբի գլխավոր ֆավորիտն է։

Մեզ պետք է լավ հանդես գալ։ Հենց դա է մեր գլխավոր նպատակը։ Բացի այդ, մենք անգնահատելի փորձ ենք ձեռք բերում. ինչպես արդեն նշեցի, մեզ մոտ սերնդափոխություն է», - եզրափակել է մեր ընտրանու գլխավոր մարզիչը։ 

 
 
Հայաստան-Բելգիա խաղը` on-line 09:03 09.09.2009
Հայաստան-Բելգիա խաղը` on-line
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելգիա Աշխարհի առաջնության ընտրական խաղի տեքստային ռեպորտաժին կարող եք հետևել ArmSport.am-ում:...
ավելին
 
Բելգիացիները եկել են իրենց ուժը ցույց տալու 21:20 08.09.2009
Բելգիացիները եկել են իրենց ուժը ցույց տալու
Իսկ ահա Հայաստանի հավաքականի մասին հյուրերի մարզիչը չխոսեց: Վարկաուտերնի կարծիքով կոռեկտ չէ Հայաստանի թույլ և ուժեղ կողմերի մասին խոսելը:...
ավելին
 
Թուրքիա-Հայաստան խաղից առաջ համերգ չի լինի 18:08 08.09.2009
Թուրքիա-Հայաստան խաղից առաջ համերգ չի լինի
«Շարմ հոլդինգի» պրոդյուսերական ընկերության PR մենեջեր, Ինգա և Անուշ Արշակյանների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է թուրք երգչուհի Հադիսեի հայտարարությունը Թուրքիայում համատեղ համերգ անցկացնելու վերաբերյալ։...
ավելին
 
Հովհաննես Զանազանյան. Ֆուտբոլասերները վրդովված են 16:30 08.09.2009
Հովհաննես Զանազանյան. Ֆուտբոլասերները վրդովված են
«Արարատ-73»-ի ավագ, «Բանանցի» փոխնախագահ Հովհաննես Զանազանյանը գտնում է, որ վաղը Հայաստանի հավաքականի համար շատ բարդ է լինելու Բելգիայի հետ մրցավեճում: ArmSport.am-ի հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ ֆուտբոլասերների դժգոհությունը Բոսնիայի հետ խաղում պատահական չէր:...
ավելին
 
Հայաստան - Բելգիա. Մրցակիցը Երևան է ժամանել թուլացած կազմով 14:27 08.09.2009
Հայաստան - Բելգիա. Մրցակիցը Երևան է ժամանել թուլացած կազմով
Երեկ Երևան ժամանած Բելգիա հավաքականի կազմում բացակայում են մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում նաև հիմնական կազմի։...
ավելին
1  ... 89  90  91  92  93  94  95  96  97  98  99  ... 121 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook