ՀԱՅ     РУС
Որոնում


Լավ արդյունքներ ենք գրանցելու. Ռոբերտ Արզումանյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Լավ արդյունքներ ենք գրանցելու. Ռոբերտ Արզումանյան
10:26 08.02.2010

ArmSport.am-ը կապնվեց Դանիայում ելույթ ունեցող Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ ու խնդրեց մեկնաբանել երեկ կայացած վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ B խմբում մեր հավաքականը կմրցի Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի ու Անդորրայի հավաքականների հետ։

«Ընդհանուր առմամբ, առաջին հայացքից դժվար խումբ չի. նույն առաջին զաբյուղից շատ ավելի ուժեղ թիմեր կան, քան Ռուսաստանն է։ Ուրեմն՝ կարելի է պայքարել ու լավ արդյունքի հասնել ռուսների հետ խաղերում։

Իռլանդիան ու Սլովակիան նախորդ ընտրական փուլերում ապացուցեին, որ ունեն ուժեղ հավաքականներ, բայց, իմ կարծիքով, նախորդ ընտրական փուլի հետ համեմատ, այս երկու թիմերը Թուրքիայից ու Բոսնիայից ուժեղ չեն։

Մակեդոնիան էլ Բելգիայից է թույլ։

Ինչ վերաբերում է Անդորրային, ապա պարտավոր ենք 2 խաղերում էլ հաղթել։ Կրկնեմ՝ նախորդ ընտրական փուլում ավելի դժվար մրցակիցներ էին բաժին հասել, քան այս անգամ է։ Ինձ թվում է, լավ արդյունքներ ենք գրանցելու», - խոստովանեց Ռոբերտը։ 

 
 
Հայաստան - Իռլանդիա (Լուսանկարներ) 23:34 03.09.2010
Հայաստան - Իռլանդիա (Լուսանկարներ)

Այս հանդիպման նկարները կարող եք տեսնել այստեղ:

...
ավելին
 
Տրապատոնի. Հայաստանին հյուրընկալվելիս ոչ մեկի համար հեշտ չի լինելու 22:54 03.09.2010
Տրապատոնի. Հայաստանին հյուրընկալվելիս ոչ մեկի համար հեշտ չի լինելու
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հիմնականում գովեց Հայաստանի հավաքականին....
ավելին
 
22:49 03.09.2010
Վարդան Մինասյան. Պետք է հաշվի առնել, թե ով էր մրցակիցը
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իռլանդիայի հավաքականից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ընկճված էր և ասուլիսը սկսեց իր ափսոսանքը հայտնելով....
ավելին
 
Հայաստան-Իռլանդիա` 0:1. Սկսում ենք պարտությամբ 21:05 03.09.2010
Հայաստան-Իռլանդիա` 0:1. Սկսում ենք պարտությամբ

Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն է անցկացրեց "Եվրո-2012"-ի ընտրական փուլում: B խմբում ընգրկված հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեցին Իռլանդիային: Խմբի ֆավորիտներից մեկին հաղթանակ բերեց Ֆեյի 2-րդ կեսում խփած գնդակը:

...
ավելին
 
Հնարավորի և անհնարինի  սահմանագծին 13:31 03.09.2010
Հնարավորի և անհնարինի սահմանագծին

Մեր հավաքականին հաջողությունն առաջին հերթին անհրաժեշտ է ինքնահաստատման համար: Այժմ ընտրանու կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնց համար պաշտոնական այսպիսի նշանակության խաղը լուրջ փորձություն կհանդիսանա: Պարզ է, թե դրական ելքի դեպքում այն որքան ոգևորիչ կլինի, իսկ հակառակ արդյունքի պարագայում էլ դժվար է խուսափել բացասական ազդեցություններից:

...
ավելին
1  2  3  4  5  ... 139 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook