ՀԱՅ     РУС
Որոնում


Հայաստանը փող չի բերի Իռլանդիային
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Հայաստանը փող չի բերի Իռլանդիային
12:19 08.02.2010

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովաննի Տրապատոնին գոհ է երեկ կայացած Եվրո-2012-ի վիճակահանության արդյունքներից, որի արդյունքում իր թիմը նույն խմբում եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Ռուսաստանի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Հայաստանի ու Անդորրայի հավաքակնների հետ։

Սակայն արդեն հիմա իռլանդական մամուլում ափսոսանքի խոսքեր են նկատվում այն հանգամանքով, որ հենց Հայաստանն ու Անդորրան են իրենց մրցակիցները։ Այսպես՝ Իռլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բրայան Կերրը, ով ներկայումս մարզում է Ֆարերյան կղզիների ընտրանին, իռլանդական Independent-ին տված հարցազրույցում նշել է.

«Ես կարծում եմ, որ ֆուտբոլային հեռանկարի տեսանկյունից Տրապատոնին երջանիկ է։ Բայց ասենք, Իռլանդիայի ֆուտբոլային ասոցացիան՝ ոչ։

Կարծում եմ, ես չէի ցանկանա Անդորրայի, Հայաստանի կամ Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումների տոմսերը գնել 60, 70 կամ 80 եվրոյով», - խոստովանել է նա:

 
 
Հայաստան - Իռլանդիա (Լուսանկարներ) 23:34 03.09.2010
Հայաստան - Իռլանդիա (Լուսանկարներ)

Այս հանդիպման նկարները կարող եք տեսնել այստեղ:

...
ավելին
 
Տրապատոնի. Հայաստանին հյուրընկալվելիս ոչ մեկի համար հեշտ չի լինելու 22:54 03.09.2010
Տրապատոնի. Հայաստանին հյուրընկալվելիս ոչ մեկի համար հեշտ չի լինելու
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հիմնականում գովեց Հայաստանի հավաքականին....
ավելին
 
22:49 03.09.2010
Վարդան Մինասյան. Պետք է հաշվի առնել, թե ով էր մրցակիցը
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իռլանդիայի հավաքականից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ընկճված էր և ասուլիսը սկսեց իր ափսոսանքը հայտնելով....
ավելին
 
Հայաստան-Իռլանդիա` 0:1. Սկսում ենք պարտությամբ 21:05 03.09.2010
Հայաստան-Իռլանդիա` 0:1. Սկսում ենք պարտությամբ

Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն է անցկացրեց "Եվրո-2012"-ի ընտրական փուլում: B խմբում ընգրկված հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեցին Իռլանդիային: Խմբի ֆավորիտներից մեկին հաղթանակ բերեց Ֆեյի 2-րդ կեսում խփած գնդակը:

...
ավելին
 
Հնարավորի և անհնարինի  սահմանագծին 13:31 03.09.2010
Հնարավորի և անհնարինի սահմանագծին

Մեր հավաքականին հաջողությունն առաջին հերթին անհրաժեշտ է ինքնահաստատման համար: Այժմ ընտրանու կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնց համար պաշտոնական այսպիսի նշանակության խաղը լուրջ փորձություն կհանդիսանա: Պարզ է, թե դրական ելքի դեպքում այն որքան ոգևորիչ կլինի, իսկ հակառակ արդյունքի պարագայում էլ դժվար է խուսափել բացասական ազդեցություններից:

...
ավելին
1  2  3  4  5  ... 139 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook