ՀԱՅ     РУС
Որոնում


Սուքիասյան. Լավ կլիներ աշնանը չհանդիպեինք Ռուսաստանին
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Սուքիասյան. Լավ կլիներ աշնանը չհանդիպեինք Ռուսաստանին
15:26 08.02.2010

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գտնում է, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի վիճակահանությունը շատ հաջող էր մեր ընտրանու համար: Ներկայումս «Իմպուլսը» գլխավորող մասնագետը ArmSport.am-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում Հայաստանը նման նպաստավոր խմբում չէր հայտնվել:


«Վիճակահանության ընթացքում բախտը մեր կողմն էր: Նախկինում նման հաջող վիճակահանություն մեզ բաժին չէր հասել: Գրանդ-հավաքականի բացակայությունը մեր խմբում արդեն իսկ դրական է, սակայն մրցակցությունը շատ թեժ է լինելու: Պարզապես, չի լինի հավաքական, որը ժամանակից շուտ կլուծի խնդիրը:


Միգուցե Ռուսաստանը կունենա որոշակի առավելություն, սակայն մյուս հավաքականներն էլ կփորձեն ետ չմնալ», - նշեց Վարուժան Սուքիասյանը:


Փորձառու մարզիչը գտնվում է, որ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել լավ արդյունքի համար. «Նախորդ տարիներին ուղեգիր նվաճելը միայն բարի ցանկություն էր, իսկ այժմ այդ նպատակն իրագործելն ավելի ռեալ է, եթե ճիշտ աշխատանք կատարվի: Կարեւոր է նաեւ խաղացանկը: Ցանկալի չէր լինի, եթե Ռուսաստանին մեր հավաքականը հանդիպեր աշնանը, քանի որ Ռուսաստանի առաջնությունը եւս անցկացվում է գարուն-աշուն տարբերակով:


Մյուս երկրներում աշուն-գարուն տարբերակով են անցկացվում առաջնությունները եւ աշնանը նրանց խաղացողները լավ մարզավիճակում չեն, իսկ մեր առաջնությունը գարուն-աշուն տարբերակով է անցկացվում եւ աշնանը հավաքականի շատ թեկնածուներ լիովին պատրաստ են լինում»:


 
 
20:49 13.03.2010
Իրան–Հայաստան՝ 3։0
Մարտի 12-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Թեհրանում կայացած հանդիպումը ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:0 հաշվով:...
ավելին
 
Մարտի 20-ին Աղվանի ժամկետը կլրանա 15:55 12.03.2010
Մարտի 20-ին Աղվանի ժամկետը կլրանա
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վ. Մինասյանի՝ այս տարվա փետրվարի 25-ի դիմումի քննարկման մասին ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել, որ հաշվի առնելով, որ Աղվան Մկրտչյանը հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, նրա պատշաճ մարզավիճակը պահպանելու և ազգային հավաքականի կազմում բարձր մակարդակով հանդես գալու համար ընդառաջել մարզչի խնդրանքը` Աղվան Մկրտչյանի որակազրկումը կրճատելով մինչև այս տարվա մարտի 20-ը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:...
ավելին
 
Վարդան Մինասյանը օրացույցի քննարկմանը չի լինի 15:24 12.03.2010
Վարդան Մինասյանը օրացույցի քննարկմանը չի լինի

Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:

...
ավելին
 
Հավաքականը մեկնեց Իրան 12:55 11.03.2010
Հավաքականը մեկնեց Իրան
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իրանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ:...
ավելին
 
Մբոլայի ներկայացուցիչը ստում է. Փյունիկի գործադիր տնօրեն 15:29 09.03.2010
Մբոլայի ներկայացուցիչը ստում է. Փյունիկի գործադիր տնօրեն

ArmSport.am-ը կապ հաստատեց Իտալիայում գտնվող «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ ու խնդրեց մեկնաբանել Էմանուել Մբոլայի մարզիչ Էլիա Չիլեշեի հայտարարությունն այն մասին, թե իբր «Փյունիկը» չի կատարել պայմագրային պարտականությունները ֆուտբոլիստի նկատմամբ:

...
ավելին
1  2  3  4  5  ... 95 
Նորություններ
14.03.2010
13.03.2010
12.03.2010
11.03.2010
10.03.2010
09.03.2010
08.03.2010


 


 



"Մեդիա Սթայլ" ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,   Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց armsport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: