ՀԱՅ     РУС
Որոնում


Հայաստանի գործակիցը գերազանցում է 100-ը
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Հավաքականներ
Հայաստանի գործակիցը գերազանցում է 100-ը
10:07 09.02.2010

Եվրո-2012-ի B խմբի ֆավորիտը, բուքմեյկերների կարծիքով, Ռուսաստանի հավաքականն է։ Այս խմբում, հիշեցնենք, ընդգրկված են նաև Իռլանդիայի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Հայաստանի ու Անդորրայի ընտրանիները։

William Hill-ը, ասենք, 1,4 գործակցով է գնահատում Գուս Հիդինկի սաների՝ խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունները։ Երկրորդը նշված են իռլանդացիները՝ 5,0 գործակից, երրորդը՝ Սլովակիան (6,0), չորրորդը՝ Մակեդոնիան (15,0)։

Հայաստանի հավաքականի հաղթանակը այս խմբում գնահատվում է 101,0 գործակցով։ Իսկ Անդորրայինը՝ 100 անգամ ավելի քիչ՝ 1001,0 գործակից։

Իռլանդական Paddy Power-ը մերոնց հնարավորությունները գնահատում է 1/66-ի։ Իռլանդացի բուքմեյկերներն էլ են ռուսների համարում ֆավորիտ B խմբում (8/13)։ Անդորրայի հնարավորությունները գնահատվում են 1/500-ի։

Ինչ վերաբերում է BWin-ին, ապա այստեղ Հայաստանի ընտրանու հնարավորությունները գնահատվում են 251,0 գործակցով։ Ֆավորիտները նորից ռուսներն են՝ 1,75։ Անդորրան ստացել է կլորիկ 1000,0 գործակիցը։

 
 
Հայաստան - Իռլանդիա (Լուսանկարներ) 23:34 03.09.2010
Հայաստան - Իռլանդիա (Լուսանկարներ)

Այս հանդիպման նկարները կարող եք տեսնել այստեղ:

...
ավելին
 
Տրապատոնի. Հայաստանին հյուրընկալվելիս ոչ մեկի համար հեշտ չի լինելու 22:54 03.09.2010
Տրապատոնի. Հայաստանին հյուրընկալվելիս ոչ մեկի համար հեշտ չի լինելու
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հիմնականում գովեց Հայաստանի հավաքականին....
ավելին
 
22:49 03.09.2010
Վարդան Մինասյան. Պետք է հաշվի առնել, թե ով էր մրցակիցը
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իռլանդիայի հավաքականից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ընկճված էր և ասուլիսը սկսեց իր ափսոսանքը հայտնելով....
ավելին
 
Հայաստան-Իռլանդիա` 0:1. Սկսում ենք պարտությամբ 21:05 03.09.2010
Հայաստան-Իռլանդիա` 0:1. Սկսում ենք պարտությամբ

Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն է անցկացրեց "Եվրո-2012"-ի ընտրական փուլում: B խմբում ընգրկված հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեցին Իռլանդիային: Խմբի ֆավորիտներից մեկին հաղթանակ բերեց Ֆեյի 2-րդ կեսում խփած գնդակը:

...
ավելին
 
Հնարավորի և անհնարինի  սահմանագծին 13:31 03.09.2010
Հնարավորի և անհնարինի սահմանագծին

Մեր հավաքականին հաջողությունն առաջին հերթին անհրաժեշտ է ինքնահաստատման համար: Այժմ ընտրանու կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնց համար պաշտոնական այսպիսի նշանակության խաղը լուրջ փորձություն կհանդիսանա: Պարզ է, թե դրական ելքի դեպքում այն որքան ոգևորիչ կլինի, իսկ հակառակ արդյունքի պարագայում էլ դժվար է խուսափել բացասական ազդեցություններից:

...
ավելին
1  2  3  4  5  ... 139 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook