ՀԱՅ     РУС
Որոնում


Բոգոսյանի թիմը ջարդեց Բոկա Խունիորսին
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
Բոգոսյանի թիմը ջարդեց Բոկա Խունիորսին
11:31 07.02.2010

Արգենտինայի առաջնության երեկ կայացած 3-րդ տուրի կենտրոնական խաղում Խոակին Բոգոսյանի «Նյուելզ Օլդ Բոյզը» 4։2 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց «Բոկա Խունիորսի» նկատմամբ։

Հանդիպման արդեն 18-րդ րոպեին «Նյուելզը» առջևում էր 3։0 հաշվով, սակայն հետագայում Ռիկելմեն ու նրա թիմակիցները կարողացան հաշիվը կրճատել՝ 3։2։ Երկրորդ կեսի վերջնամասում, սակայն, Լուկաս Բերնարդին ևս մեկ անգամ գրավեց Պատո Աբոնսանսիերիի դարպասը ու վերջակետ դրեց հանդիպմանը։

Խոակին Բոգոսյանը մասնակցեց ամբողջ հանդիպման, չնայած որ գոլի հեղինակ չդարձավ, բայց դրվագներից մեկում հնարամտորեն ոտքերի արանքով բաց թողեց գնդակը՝ հնարավորություն տալով Մաուրո Ֆորմիկային երկրորդ անգամ գրավել «Բոկայի» դարպասը: 

 
 
Պաչաջյանը երկարաձգեց պայմանագիրը Սանատ Նավթի հետ 15:56 20.07.2010
Պաչաջյանը երկարաձգեց պայմանագիրը Սանատ Նավթի հետ

- Միշտ ցանկացել եմ հանդես գալ եվրոպական առաջնություններից մեկում, սակայն այս պահի դրությամբ ոչ մի ակումբ պաշտոնական առաջարկ չի արել: Ասեկոսեները շատ էին, տարբեր թիմերի անուններ էին նշվում, սակայն պաշտոնապես ոչ ոք չէր դիմում: Չցանկանալով հայտնվել նախորդ տարվա իրավիճակում` երկարաձգեցի պայմանագիրս «Սանատ Նավթի» հետ, որը, ի դեպ, նոր սեզոնում մասնակցելու է արդեն բարձրագույն խմբի առաջնությանը:

...
ավելին
 
11:45 19.07.2010
Այաքսը պարտվեց Պորտուին. Օզբիլիսը դուրս եկավ փոխարինման
Ամստերդամի «Այաքսը» շարունակում է նախապատրաստվել օգոստոսին 6-ին մեկնարկելիք Հոլանդիայի առաջնությանը։ Հոլանդական ակումբը հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել, որում 0։1 հաշվով պարտվել է պորտուգալական «Պորտուին»։...
ավելին
 
09:29 19.07.2010
Մովսիսյանի գոլը մեկնարկային խաղում (վիդեո)
Դանիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռանդերսը» 3։2 հաշվով առավելության հասավ «Բրոնդբյուի» նկատմամբ։ Տանտերերի խփած 2-րդ գոլի հեղինակը հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն էր։...
ավելին
 
Օզիբիլսը՝ Այաքսի հայտացուցակում 09:21 19.07.2010
Օզիբիլսը՝ Այաքսի հայտացուցակում
Օգոստոսի 6-ին մեկնարկում է Հոլանդիայի առաջնությունը։ Ամստերդամի «Այաքսը» հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք թիմի կազմում մասնակցելու են 2010/11թթ. մրցաշրջանին։ 33 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը։...
ավելին
 
Մովսիսյանը գոլ է խփում մեկնարկային մրցավեճում 21:11 18.07.2010
Մովսիսյանը գոլ է խփում մեկնարկային մրցավեճում
Մեկնարկեց Դանիայի առաջնությունը, որի մեկնարկային խաղում Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի "Ռանդերսը" սեփական հարկի տակ մրցեց նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր "Բրոնդբյուի" հետ:...
ավելին
1  2  3  4  5  6  7  8  ... 144 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook