ՀԱՅ     РУС
Որոնում


Բոգոսյանի թիմը ջարդեց Բոկա Խունիորսին
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
Բոգոսյանի թիմը ջարդեց Բոկա Խունիորսին
11:31 07.02.2010

Արգենտինայի առաջնության երեկ կայացած 3-րդ տուրի կենտրոնական խաղում Խոակին Բոգոսյանի «Նյուելզ Օլդ Բոյզը» 4։2 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց «Բոկա Խունիորսի» նկատմամբ։

Հանդիպման արդեն 18-րդ րոպեին «Նյուելզը» առջևում էր 3։0 հաշվով, սակայն հետագայում Ռիկելմեն ու նրա թիմակիցները կարողացան հաշիվը կրճատել՝ 3։2։ Երկրորդ կեսի վերջնամասում, սակայն, Լուկաս Բերնարդին ևս մեկ անգամ գրավեց Պատո Աբոնսանսիերիի դարպասը ու վերջակետ դրեց հանդիպմանը։

Խոակին Բոգոսյանը մասնակցեց ամբողջ հանդիպման, չնայած որ գոլի հեղինակ չդարձավ, բայց դրվագներից մեկում հնարամտորեն ոտքերի արանքով բաց թողեց գնդակը՝ հնարավորություն տալով Մաուրո Ֆորմիկային երկրորդ անգամ գրավել «Բոկայի» դարպասը: 

 
 
Ալեքսանյանը դուրս եկավ փոխարինման 10:53 25.08.2010
Ալեքսանյանը դուրս եկավ փոխարինման
Ռուսաստանի առաջին դիվիզիոնում կայացան 26-րդ տուրի հանդիպումները։ «Սալյուտը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության է հասել «Իրտիշի» նկատմամբ։...
ավելին
 
Ժորա Հովհաննիսյան. Հուսով  եմ' շուտով կխաղամ  հիմնական կազմում 16:30 24.08.2010
Ժորա Հովհաննիսյան. Հուսով եմ' շուտով կխաղամ հիմնական կազմում
Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանն ընդգրկվել է ռուսական "Սատուրն" թիմում: Ժամանակին Ժորան համարվում էր մեր ամենախոստումնալից և հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Սակայն 2004-ին Ժորան մեկնելով Հունաստան, որոշ իմաստով մոռացության մատնվեց: Թերևս պատճառն այն էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը հունական թիմերում չկարողացավ լիովին դրսևորել իրեն:...
ավելին
 
Պաչաջյանը դուրս եկավ փոխարինման 10:40 24.08.2010
Պաչաջյանը դուրս եկավ փոխարինման
Իրանի առաջնության 6-րդ տուրում «Սանատ Նավթը», որի կազմում է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Զեբ Ահանի» նկատմամբ։...
ավելին
 
17:13 23.08.2010
Քարամյանների տեղափոխությունը չստացվեց
Ռումինական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Արման և Արտավազդ Քարամյանների տեղափոխությունը «Բրաշով» չի ստացվել։ «Բրաշովը» ցանկություն է ունեցել երկվորյակների հետ պայմանագիր կնքել, սակայն գործարքը չի կայացել։ Նշվում է, որ պատճառներից մեկը Քարամյանների փաստաթղթերն են։...
ավելին
 
Ժորա Հովհաննիսյանը գոլային փոխանցում է կատարել 14:25 23.08.2010
Ժորա Հովհաննիսյանը գոլային փոխանցում է կատարել
Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Հայաստանի երիտասադական հավաքականի ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը պայմանագիր էր կնքել մերձմոսկովյան «Սատուրնի» հետ:...
ավելին
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  ... 160 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook