ՀԱՅ     РУС
Որոնում


Բոգոսյանի թիմը ջարդեց Բոկա Խունիորսին
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
Բոգոսյանի թիմը ջարդեց Բոկա Խունիորսին
11:31 07.02.2010

Արգենտինայի առաջնության երեկ կայացած 3-րդ տուրի կենտրոնական խաղում Խոակին Բոգոսյանի «Նյուելզ Օլդ Բոյզը» 4։2 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց «Բոկա Խունիորսի» նկատմամբ։

Հանդիպման արդեն 18-րդ րոպեին «Նյուելզը» առջևում էր 3։0 հաշվով, սակայն հետագայում Ռիկելմեն ու նրա թիմակիցները կարողացան հաշիվը կրճատել՝ 3։2։ Երկրորդ կեսի վերջնամասում, սակայն, Լուկաս Բերնարդին ևս մեկ անգամ գրավեց Պատո Աբոնսանսիերիի դարպասը ու վերջակետ դրեց հանդիպմանը։

Խոակին Բոգոսյանը մասնակցեց ամբողջ հանդիպման, չնայած որ գոլի հեղինակ չդարձավ, բայց դրվագներից մեկում հնարամտորեն ոտքերի արանքով բաց թողեց գնդակը՝ հնարավորություն տալով Մաուրո Ֆորմիկային երկրորդ անգամ գրավել «Բոկայի» դարպասը: 

 
 
16:11 02.09.2010
Մխիթարյանի տրանսֆերը 6-րդն է
Ուկրաինական football.ua-ն կազմել է ամռանը ուկրաինական ակումբներում տեղի ունեցած կարևոր 15 տրանսֆերների ցանկը։ 6-րդ տեղում է հայտնվել Հայաստանի հավաքականի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվեց նույն քաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբ՝ «Շախտյոր»։...
ավելին
 
Մխիթարյան. Սրտիս մի մասնիկը հավերժ կմնա Մետալուրգում 11:22 01.09.2010
Մխիթարյան. Սրտիս մի մասնիկը հավերժ կմնա Մետալուրգում
Ուկրայինայի առաջնության 8-րդ տուրի “Մետալուրգ”-“Դնեպր” հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի համար վերջինն է եղել “Մետալուրգի” կազմում: Հենրիխը երեկ տեղափոխվել է “Շախտյոր”: “Մետալուրգի” մամուլի քարտուղարը հարցազրույց է ունեցել 21-ամյա ֆուտբոլիստի հետ: Հենրիխին ուղղված առաջին հարցն այն մասին էր, թե ինչպես է 1 տարի 3 ամիսն անցել նրա համար “Մետալուրգի” կազմում:...
ավելին
 
11:16 01.09.2010
Ուրալը կարևոր հաղթանակ տոնեց
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «ՍԿԱ-Էներգիայի» նկատմամբ։...
ավելին
 
10:54 01.09.2010
Խաչատուրյանը նշեց նորամուտը Սոչիում
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում «Ժեմչուժինա-Սոչին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Մորդովիայի» նկատմամբ։...
ավելին
 
10:47 01.09.2010
Խիմկիի խաղն անավարտ մնաց
Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի 26-րդ տուրի ԿԱՄԱԶ-«Խիմկի» հանդիպումն անավարտ է մնացել։ Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ, մարզադաշտի լուսավորությունը կորել է, ինչի պատճառով էլ մրցավարն ընդհատել է հանդիպումը։ Այս պահին հաշիվն եղել է հավասար՝ 1։1։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի այս կապակցությամբ։...
ավելին
1  2  3  4  5  ... 160 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook