ՀԱՅ     РУС
Որոնում


Յագանը նշեց նորամուտը
22:49 07.02.2010

Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների անդամ Հիրաչ Յագանը նշեց իր նորամուտը բելգիական "Տյուբիզ" թիմում, որտեղ հանդես է գալիս վարձավճարով: Յագանը "Տյուբիզի" հիմնական կազմում մասնակցեց Բելգիայի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրում "Տուրնուտի" հետ մրցավեճին:


"Տյուբիզը" հանդես էր գալիս սեփական հարկի տակ, սակայն չկարողացավ առավելության հասնել ավելի ցածր հորիզոնականում գտնվող մրցակցի նկատմամբ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Յագանը փոխարինվեց 61-րդ րոպեին:


"Տյուբիզը" 4-րդ խաղում անընդմեջ հաղթանակ չի տոնել եւ 31 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

 
 
16:11 02.09.2010
Մխիթարյանի տրանսֆերը 6-րդն է
Ուկրաինական football.ua-ն կազմել է ամռանը ուկրաինական ակումբներում տեղի ունեցած կարևոր 15 տրանսֆերների ցանկը։ 6-րդ տեղում է հայտնվել Հայաստանի հավաքականի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվեց նույն քաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբ՝ «Շախտյոր»։...
ավելին
 
Մխիթարյան. Սրտիս մի մասնիկը հավերժ կմնա Մետալուրգում 11:22 01.09.2010
Մխիթարյան. Սրտիս մի մասնիկը հավերժ կմնա Մետալուրգում
Ուկրայինայի առաջնության 8-րդ տուրի “Մետալուրգ”-“Դնեպր” հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի համար վերջինն է եղել “Մետալուրգի” կազմում: Հենրիխը երեկ տեղափոխվել է “Շախտյոր”: “Մետալուրգի” մամուլի քարտուղարը հարցազրույց է ունեցել 21-ամյա ֆուտբոլիստի հետ: Հենրիխին ուղղված առաջին հարցն այն մասին էր, թե ինչպես է 1 տարի 3 ամիսն անցել նրա համար “Մետալուրգի” կազմում:...
ավելին
 
11:16 01.09.2010
Ուրալը կարևոր հաղթանակ տոնեց
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «ՍԿԱ-Էներգիայի» նկատմամբ։...
ավելին
 
10:54 01.09.2010
Խաչատուրյանը նշեց նորամուտը Սոչիում
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում «Ժեմչուժինա-Սոչին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Մորդովիայի» նկատմամբ։...
ավելին
 
10:47 01.09.2010
Խիմկիի խաղն անավարտ մնաց
Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի 26-րդ տուրի ԿԱՄԱԶ-«Խիմկի» հանդիպումն անավարտ է մնացել։ Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ, մարզադաշտի լուսավորությունը կորել է, ինչի պատճառով էլ մրցավարն ընդհատել է հանդիպումը։ Այս պահին հաշիվն եղել է հավասար՝ 1։1։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացվի այս կապակցությամբ։...
ավելին
1  2  3  4  5  ... 160 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook