ՀԱՅ     РУС
Որոնում


Իռլանդացիների համար Հայաստանն է ամենահաճելին
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / LIFESTYLE
Իռլանդացիների համար Հայաստանն է ամենահաճելին
18:45 08.02.2010

«Իրոք, ծանր կլինի Հայաստան հասնելը, - իռլանդական Independent կայքի հետ զրույցում նշել է Իռլանդիայի ազգային ընտրանու երկրպագու Դել Հարտը, - սակայն տեղ հասնելուն պես՝ ամեն ինչ անչափ հետաքրքիր կլինի (ամենայն հավանականությամբ, Դելը արդեն այստեղ եղել է անցյալ նոյեմբերին՝ Իռլանդիայի երիտասարդական ընտրանու հետ... - հեղ.)։ Սա սովորական վայր չէ, ու եթե 1500 կամ 2000 ֆանատներով կարողանանք հասնել Երևան, ապա բոլորս միասին այնտեղ... արգելքներ չենք ունենա», - խոստովանել է նա:

Կայքը նաև տեղեկացված է Հայաստանում առկա իռլանդական փաբերից։ Այդ տեղեկությունները, սակայն, մի փոքր հնացել են. լրագրողը նշում է, որ Irish փաբերը երկուսն են. մեկը՝ «Emile's», իսկ երկրորդը՝ «Shamrock Tavern» անուններով։ Նշենք, սակայն, որ առաջինի փոխարեն ներկայումս արդեն մեկ այլ հասարակական սննդի «օբյեկտ» է գործում, բայց երկու փաբի պակասը լրացվել է մեկ ուրիշով, որը վերջերս է բացվել...

Կայքը նաև նշում է, որ Դուբլինից Երևան հասնելու համար հարկավոր է մոտ 500 եվրո. «Ուղիղ չվերթ, սակայն չի գործում, բայց այնտեղ կարելի է հասնել Լոնդոնից, Ֆրանկֆուրտից կամ Փարիզից», - տեղեկացնում է Independent-ը։ 

 
 
Մի ծիծաղ, մի ուրախություն, մի խինդ... 12:06 01.06.2010
Մի ծիծաղ, մի ուրախություն, մի խինդ...
Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների աշխույժ մասնակցություն են ունենում Հունաստանի հայկական համայնքի մարզական կյանքում։...
ավելին
 
ՀԺ. Եթե հարկավոր լիներ... 13:13 29.04.2010
ՀԺ. Եթե հարկավոր լիներ...
«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է հայկական ֆուտբոլի հանդեպ առկա անտարբերությանը. «Մարդկության, այդ թվում նրա մի փոքրիկ մասի՝ հայերիս խոսակցության թեման էլ է ֆուտբոլը, բայց ցավալիորեն, անգամ Հայաստանում ֆուտբոլի մասին խոսակցությունները բազմանում են միայն արտասահմանյան ֆուտբոլի հետ կապված. հայկական ֆուտբոլը, Հայաստանի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը դարձել է կարծես ֆուտբոլասերների ընդամենը մի փոքր խմբի հետաքրքրության առարկան։...
ավելին
 
Արտավազդ Քարամյանը ևս դուստր ունեցավ 18:01 22.04.2010
Արտավազդ Քարամյանը ևս դուստր ունեցավ
Բուխարեստի «Ստյաուայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Արտավազդ Քարամյանը այսօր դուստր է ունեցել։ Հայաստանի հավաքականի խաղացողն արդեն 2 դստեր հայր է։...
ավելին
 
13:41 22.04.2010
Սամվել Մելքոնյանը երկրորդ դուստրն ունեցավ
Հայաստանի հավաքականի և Երևանի «Բանանցի» ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը երկրորդ դուստրն է ունեցել։...
ավելին
 
Խորովածը սպորտային կարգապահությանը վնաս չէ. Սարգիս Հովսեփյան 14:27 07.03.2010
Խորովածը սպորտային կարգապահությանը վնաս չէ. Սարգիս Հովսեփյան

Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» պաշտպան Սարգիս Հովսեփյանը ծավալուն հարցազրույց է ունեցել ռուսական Спорт уик-энд կայքի թղթակցին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

...
ավելին
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook