Ճապոնական «Յոկոհաման» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի 52-ամյա խաղացող Կազուոշի Միուրայի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թ-ի ավարտը: Ֆուտբոլիստը կանցկացնի կարիերայի 35-րդ մրցաշրջանը:
«Ցանկանում են շնորհակալություն հայտնել ակումբին, որը հնարավորություն է տալիս ինձ հաճույք ստանալ ֆուտբոլից: Կանեմ ամեն ինչ, որ իմ գործողություններով նպաստեմ ակումբիս հաղթանակներին»-ասել է Միուրան:
Այս մրցաշրջանում 52-ամյա խաղացողը մասնակցել է 5 հանդիպման: Իր կարիերայի ընթացքում Միուրան խաղացել է բրազիլական, ճապոնական, իտալական ու խորվաթական թիմերում: