ՀԱՅ     РУС
Որոնում


Նալբանդյանին մնում է մեկ քայլ էլ անել
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Թենիս
Նալբանդյանին մնում է մեկ քայլ էլ անել
14:09 02.12.2009

Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը շարունակում է տեղեկացնել իր երկրպագուներին՝ ազդրի վիրահատությունից հետո նրա վերականգնման մասին։ Հիշեցնենք, որ Դավիդը վիրահատվել է այս տարվա մայիսին ու մինչ օրս չի կարողանում խաղահրապարակ դուրս գալ։ Նալբանդյանը մտադիր է հանդես գալ Սան-Խուանի ցուցադրական մրցաշարին, որ տեղի կունենա դեկտեմբերի 12-ին ու 13-ին։

«Այժմ ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ինձ մնացել է ևս մեկ քայլ անել՝ անցնել մրցակցային պրակտիկային։ Հիմա չի կարելի սխալվել նախապատրաստման ընթացքում, քանի որ նույնիսկ աննշան հապաղումը կարող է հանգեցնել նրան, որ ես դուրս կմնամ մրցակցային ռիթմից։ Բժիշկներն ասում են, որ նախկին որակները վերականգնելու համար անհրաժեշտ կլինի 2-3 ամիս։ Հուսամ, ինձ ավելի քիչ ժամանակ պետք կգա», - ասել է Նալբանդյանը։

«Նման վիրահատություններից հետո վերականգնումը անհատական բնույթ է կրում յուրաքանչյուրի համար։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ է տեղի ունենալու, որովհետև հիմա ուղղակի մարզվում եմ։ Մենք շատ ենք աշխատում, բայց պետք է տեսնել, ինչպես իրեն կդրսևորի իմ ազդրը խաղի ընթացքում։ Ես նման դեպք ունեցել եմ կարիերայի ընթացքում, երբ մեկ շաբաթվա ընթացքում ցավը նորից հետ է եկել։ Այդ դեպքերում շատ բարդ է մարզումների ճիշտ ռեժիմ ընտրել։ Առայժմ ես ցավեր չեմ զգում, բայց շատերը ասում են, որ խաղահրապարակ վերադառնալու առաջին օրերը ցավերը կարող են վերադառնալ։ Ու նույնիսկ այնպես, իբր, ոչ մի վիրահատություն չի եղել։ Ես մի փոքր զարմացած եմ, բայց ինձ հավատացրին, որ հետո կզգամ փոփոխություններ», մեջբերում է Նալբանդյանի խոսքերը gotennis.ru-ն։ 

 
 
14:19 06.07.2010
120 թենիսիստների մասնակցությամբ
Այսօր «Օրանժ» ակումբի թենիսի մարզահրապարակներում մեկնարկել Է հայ թենիսիստ Արթուր Շիլաջյանի անվան ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 14 երկրների ավելի քան 120 մարզիկներ: Մրցաշարն անցկացվում է 14 և 16 տարիքային խմբերում:...
ավելին
 
12:08 09.06.2010
Մրցաշարեր Հայաստանում և Վրաստանում
Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի' մինչև ,10,12, 14 և 16 տաեկան պատանիների և աղջիկների առաջնություն: Մրցումներին մասնակցում են 60 պատանի թենիսիստներ ամբողջ Հայաստանից: Առաջնության արդյուենքերը հիմք կհանդիսանան ՀԹՖ-ի համար առաջատար թենիսիտներին տարբեր միջազգային մրցաշարերի ուղևորելիս: Առաջնության փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17-ին:...
ավելին
 
Հայաստանը պարտվեց հույներին, հաղթեց Անդորրային 11:40 17.05.2010
Հայաստանը պարտվեց հույներին, հաղթեց Անդորրային
Հունաստանում ավարտվեց Davis cup-ի Եվրոաֆրիկան գոտու 3-րդ դիվիզիոնի մրցաշարը։ Հայաստանի հավաքականը Բ խմբի վերջին խաղում 0։3 հաշվով զիջեց Հունաստանին։...
ավելին
 
Հաղթանակ ալբանացիների նկատմամբ 10:03 15.05.2010
Հաղթանակ ալբանացիների նկատմամբ
Հայաստանի հավաքականը 2-րդ հաղթանակը տոնեց Հունաստանում ընթացող Davis Cup-ի Եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնում։ Բ խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին 3։0 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ։...
ավելին
 
Մոլդովան ուժեղ էր Հայաստանից 09:36 14.05.2010
Մոլդովան ուժեղ էր Հայաստանից
Հայաստանի թենիսի հավաքականը 2-րդ պարտությունը կրեց Հունաստանում ընթացող Davis Cup-ի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնում: Հայ թենիսիստները 0:3 հաշվով զիջեցին Մոլդովայի հավաքականին:...
ավելին
1  2  3  4  5  ... 8 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook