21:32
07.02.2010
Փետրվարի 12-ից 25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում տեղի կունենա ավանդական շախմատային սուպերմրցաշարը (21-րդ կարգ)։
Այստեղ ուժերը կչափեն 6 ուժեղագույն գրոսմայստերներ, որոնց թվում կլինի նաև Լևոն Արոնյանը (2781)։ Այս մասին պարզ դարձավ այսօր։
Բացի Լևոնից, մրցաշարին կմասնակցեն նաև Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2805), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2761), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 2736), Վուղար Հաշիմովը (Ադրբեջան, 2759) և Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը (Իսպանիա, 2705):
Մրցանակային ֆոնդը կկազմի 215 000 եվրո։
Առաջին տեղ - 75 000 եվրո
Երկրորդ տեղ - 50 000
3-րդ տեղ - 30 000
4-րդ տեղ - 25 000
5-րդ տեղ - 20 000
6-րդ տեղ - 15 000
|
| |
|
|
16:40
03.09.2010
Արոնյանը ստանձնեց առաջատարի դերը
Այսօր Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած շախմատի “Մեծ սաղավարտի” խաղարկության մրցաշարի առաջին մրցափուլում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը և Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովն իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին 58-րդ քայլում:...
ավելին
|
| |
|
15:28
03.09.2010
Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Այսօր Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց շախմատի "Մեծ սաղավարտի" խաղարկության մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է Լևոն Արոնյանը, որի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) եւ Հաո Վանը (Չինաստան):...
ավելին
|
| |
|
10:20
02.09.2010
Հավաքականը մարզվում է Ջերմուկում
Սեպտեմբերի 1-ին համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանի հավաքականը Ջերմուկում իր եզրափակիչ հավաքն սկսեց Խանտի Մանսիյսկում անցկացվելիք շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայից առաջ: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։...
ավելին
|
| |
|
14:22
01.09.2010
Արոնյանը 4-րդն է վարկանիշային աղյուսակում
ՖԻԴԵ- ն այսօր հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների համաշխարհային դասակարգման ցուցակը:Առաջին հորիզոնականում 2826 միավորով նորվեգացի Մագնուս Կառլսենն է, 2803- ով առաջատարին հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը 2800 միավորով եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:...
ավելին
|
| |
|
|
13:02
30.08.2010
Հայաստանը 47 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի 47 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 19-29-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 պատանիների եւ աղջիկների առաջնությանը:...
ավելին
|
|
|
|