ՀԱՅ     РУС
Որոնում


Արմեն Նազարյանը՝ Աշխարհի գավաթակիր
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Ձյուդո
Արմեն Նազարյանը՝ Աշխարհի գավաթակիր
13:16 01.03.2010

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ ձյուդոյի Աշխարհի 2010 թ. գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Եթե հունվարին Թբիլիսում կայացած առաջին փուլում Հայաստանն անհաջող էր հանդես եկել, ապա այս անգամ ունեցանք հաղթող:


66 կգ քաշային Արմեն Նազարյանը, ով Հայաստանի ամենափորձառու ձյուդոիստներից մեկն է, դարձել է Աշխարհի գավաթակիր: Եզրափակիչում Նազարյանն առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆլորեն Ուրանիի նկատմամբ: 66 կգ քաշայինների պայքարում ելույթ ունեցավ նաեւ Համբարձում Տոնոյանը, ով անհաջող հանդես եկավ՝ դուրս մնալով առաջին իսկ փուլից:


73 կգ քաշայինների պայքարում հանդես եկավ Եվրոպայի 2009 թ. երիտասարդների չեմպիոն Արտյոմ Բաղդասարյանը հասավ մինչեւ 1/8-րդ եզրափակիչ:


100 կգ քաշայինների պայքարում Հակոբ Առաքելյանը պարտվեց առաջին իսկ մրցամարտում:



 
 
Հայաստանը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը 12:09 22.06.2010
Հայաստանը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը
Հունիսի 26-27 Օրենբուրգում տեղի կունենա ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որտեղ կմասնակցեն 26 երկրների ավելի քան 400 ուժեղագույն մարզիկներ: Այս մասին ArmSport.am-ին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։...
ավելին
 
Եվրոպայի հնգակի չեմպիոնը Երևանում 16:36 17.05.2010
Եվրոպայի հնգակի չեմպիոնը Երևանում
Երևան է ժամանել ռուս հայտնի ձյուդոիստ Տամերլան Տմենովը (100 կգ), ով 5 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2 անգամ մեդալի է արժանացել օլիմպիական խաղերում։...
ավելին
 
15:59 17.05.2010
Իվանյանը և Հարությունյանը՝ աշխարհի գավաթակիրներ
Կիևում մայիսի 15-16 –ին անցկացված Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության մասնակիցների թվում էին Հայաստանի երիտասարդական հավաքականի հինգ անդամներ: Սպասելիքները գերազանցեցին Գրիգոր Իվանյանը (55կգ, Երևան ) և Գոռ Հարությունյանը (60կգ, Վանաձոր): Նրանք հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղն ու արժանացան գավաթակրի կոչմանը:...
ավելին
 
Վնասվածքը թույլ չտվեց նվաճել մեդալ. հավաքականի մարզիչ 13:16 30.04.2010
Վնասվածքը թույլ չտվեց նվաճել մեդալ. հավաքականի մարզիչ
Ավստրիայում կայացած ձյուդոյի Եվրոպայի 2010 թ. առաջնությունում Հայաստանը մեդալ չունեցավ։ Ասպարեզ դուրս եկած Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ) և Արտյոմ Բաղադասրյանը (73 կգ) կարող էին ավելի հաջող հանդես գալ։ Նման կարծիք ArmSport.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանը։...
ավելին
 
Բաղդասարյանը պարտվեց. մեդալ չունեցանք 15:19 23.04.2010
Բաղդասարյանը պարտվեց. մեդալ չունեցանք
Վիեննայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում այսօր ասպարեզ դուրս եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը։ Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնը 1/8-րդ եզրափակիչից սկսեց պայքարը և զիջեց Լեհաստանը ներկայացնող Կրզիստոֆ Վիլկոմիրսկիին։...
ավելին
1  2  3  4  5  ... 18 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook