ՀԱՅ     РУС
Որոնում


Եզրափակիչը տեղի կունենա Ծաղկաձորում
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Մարմնամարզություն
12:10 15.07.2009

Հուլիսի 22-25-ին Ծաղկաձորում կանցկացվի ՀՀ նախագահի պարգևների խաղարկության ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի եզրափակիչը: Այս ստուգատեսին մասնակցում են ընտանիքներ, որի կազմում են հայրը, մայրը և երեխան:


Մրցումների ծրագրում 6 մեկնարկներ են, որոնց մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Նախնական փուլի մրցումները կազմակերպվել են Հայաստանի մարզերում և Արցախում: Եվ ահա, աչքի ընկնողներն իրենց կարողությունները փորձելու հնարավորություն են ստացել վճռական փուլում: Ի դեպ, եթե նախորդ տարի մրցույթին մասնակցել էր 126 ընտանիք, ապա այս տարի այդ թիվը հասել է 167-ի: Ահա թե որ մրցավայրում քանի ընտանիք է մասնակցել. Երևան` 24, Շիրակ` 16, Վայոց Ձոր` 15, Լոռի` 14, Տավուշ` 14, Սյունիք` 14, Արմավիր` 13, Գեղարքունիք` 13, Արարատ` 12, Արագածոտն` 12, ԼՂՀ` 12, Կոտայք` 8:

 

Սահմանված են նաև դրամական պարգևներ: Մասնավորապես, նախնական փուլում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողներին է հանձնվելու 210 հազար, 190 հազար, 160 հազար դրամ: Առանձին մրցաձևերում աչքի ընկնողները պարգևատրվելու են 50 հազարական դրամով: Եզրափակիչում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզական ընտանիքներին համապատասխանաբար հանձնվելու է 500 հազար, 400 հազար, 300 հազար դրամ: Իսկ առանձին մրցաձևերում լավագույնը ճանաչված թիմերը պարգևատրվելու են 100 հազարական դրամով:

 
 
17:13 11.05.2010
Կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մայիսի 21-ից 23-ը Մոսկվայում կայանալու է աթլետիկայի պատանեկան միջազգային վարկանիշային մրցաշար, որտեղ 50 երկրի պատվիրակներ վիճարկելու են օգոստոսի 14-ից 26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր:...
ավելին
 
12:15 26.04.2010
Չեմպիոն ունեցանք
Բիրմինգեմում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները բավական հաջող հանդես եկան երիտասարդների պայքարում։ Արթուր Դավթյանը հենացատկերում 15.462 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։...
ավելին
 
Վահագն Դավթյանը գրավեց 4-րդ տեղը 11:37 26.04.2010
Վահագն Դավթյանը գրավեց 4-րդ տեղը
Բիրմինգեմում ավարտվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը, ով ելույթ է ունենում օղակների վրա, դուրս էր եկել եզրափակիչ և հավակնում էր մեդալի, սակայն ի վերջո հանգրվանեց 4-րդ հորիզոնականում։...
ավելին
 
13:01 24.04.2010
Ուղեգիրն ապահովված է
Բիրմինգեմում ընթացող Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները։ Երիտասարդների պայքարում Արթուր Դավթյանը և Վահան Վարդանյանը օղակներում նվաճել են եզրափակիչի ուղեգրեր։...
ավելին
 
13:35 22.04.2010
Չվերթ չկար, բայց մեկնեցին
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականն մեկնել է Անգլիա, որտեղ այսօր մեկնարկում է Եվրոպայի մեծահասակաների ու երիտասարդների առաջնությունը։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում երեկ ArmSport.am-ին հայտնել էին, որ մեր թիմը չվերթների բացակայությամբ պատճառով բաց կթողնի առաջնությունը, բայց հայ մարզիկներն արդեն Մեծ Բրիտիանիայում են։...
ավելին
1  2  3 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook