«ՈՒՆԱՄ Պումասի» պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար Բրազիլիայի հավաքական հրավիրելը:
«Այսօր իմ հաղթանակի օրն է, ինչի համար ես շատ ուրախ եմ: Այս նորությունն ինձ հպարտություն պարգևեց: 4 տարի առաջ մենք նույնպիսի իրավիճակում էինք, բայց ես լուրջ վնասվածքի պատճառով դուրս էի մնացել շարքից: Տխրության արցունքները, որ կային այդ օրը, այսօր վերածվեցին ուրախության արցունքների:
«Երբեք մի հրաժարվիր քո երազանքից» արտահայտությունն իսկապես ճշմարիտ է, և ես այստեղ եմ, որ ապացուցեմ դա: 4 տարի է անցել, և մենք նորից այստեղ ենք՝ այսքան ջանքերից հետո»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում Globo-ն: