ՀԱՅ     РУС
Որոնում


Եթե ֆինանսավորում լինի
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Ջրային մարզաձևեր
Եթե ֆինանսավորում լինի
14:03 28.10.2009

Հայաստանի սինքրոն լողի առաջնությունն այս տարի ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը ArmSport.am-ին հայտնեց, որ նոյեմբերին նախատեսված առաջնությունը հետաձգվել է այն պատճառով, որ վերջին 3 ամիսներին վերանորոգման պատճառով չէր գործում Երեւանի ճարտարագիտական համալսարանի լողավազանը:

 

Հենց այստեղ են մարզվում Հայաստանում սինքրոն լողով զբաղվող մարզուհիների զգալի մասը, սակայն նրանք մարզումները վերսկսել են միայն վերջին օրերին: Բացի այդ Հայաստանի առաջնությունը կկայանա Երեւանում, թեեւ նախկինում նախատեսվում էր այն անցկացնել Գյումրիում:

 

Անահիտ Թավրիզյանը հայտնեց նաեւ, որ ֆինանսավորման դեպքում Հայաստանը ներկայացուցիչ կունենա դեկտեմբերի 10-12-ը Տաշքենդում կայանալիք միջազգային մրցաշարում: Միջոցներ գտնելու դեպքում մրցավայր կմեկնի Մարգարիտ Ղազարյանը, ով այս տարի ամռանը ելույթ ունեցավ Հռոմում կայացած Աշխարհի առաջնությունում:

 
 
10:37 30.06.2009
Կմասնակցեն նաև գեղալողում

Նախապես հայտնի էր, որ Հռոմում հուլիսի 17-26-ին կայանալիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում պետք է հանդես գան Հայաստանի լողի և ջրացատկի հավաքականների ներկայացուցիչները: Հարցականի տակ էր մեր երկրի գեղալողի հավաքականի մարզուհիների մասնակցությունը:

...
ավելին
1  2  3  4  5  6 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook