ՀԱՅ     РУС
Որոնում


Եթե ֆինանսավորում լինի
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Ջրային մարզաձևեր
Եթե ֆինանսավորում լինի
14:03 28.10.2009

Հայաստանի սինքրոն լողի առաջնությունն այս տարի ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը ArmSport.am-ին հայտնեց, որ նոյեմբերին նախատեսված առաջնությունը հետաձգվել է այն պատճառով, որ վերջին 3 ամիսներին վերանորոգման պատճառով չէր գործում Երեւանի ճարտարագիտական համալսարանի լողավազանը:

 

Հենց այստեղ են մարզվում Հայաստանում սինքրոն լողով զբաղվող մարզուհիների զգալի մասը, սակայն նրանք մարզումները վերսկսել են միայն վերջին օրերին: Բացի այդ Հայաստանի առաջնությունը կկայանա Երեւանում, թեեւ նախկինում նախատեսվում էր այն անցկացնել Գյումրիում:

 

Անահիտ Թավրիզյանը հայտնեց նաեւ, որ ֆինանսավորման դեպքում Հայաստանը ներկայացուցիչ կունենա դեկտեմբերի 10-12-ը Տաշքենդում կայանալիք միջազգային մրցաշարում: Միջոցներ գտնելու դեպքում մրցավայր կմեկնի Մարգարիտ Ղազարյանը, ով այս տարի ամռանը ելույթ ունեցավ Հռոմում կայացած Աշխարհի առաջնությունում:

 
 
Ջրացատկում քաոսային իրավիճակ է եղել. պարզաբանում է ՀԱՕԿ-ը 11:15 08.07.2010
Ջրացատկում քաոսային իրավիճակ է եղել. պարզաբանում է ՀԱՕԿ-ը
Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը երեկ ArmSport.am-ին հայտնել էր, որ ֆեդերացիայի գործառույթներն իր վրա է վերցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ուստի ինքն այլևս չի կարող որևէ հարցի պատասխանել։ ՀԱՕԿ-ից ArmSport.am-ին պարզաբանեցին, թե որն է եղել նման որոշման պատճառը....
ավելին
 
11:20 07.07.2010
Հայաստանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
Տարեսկզբին խոսվում էր, որ հայ մարզիկներն այս տարի մասնակցելու են ջրացատկի մի շարք կարևորագույն միջազգային մրցաշարերի, սակայն Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Գրիգորյանն այսօր ArmSport.am-ին հայտնեց, որ իրավիճակը ներկայումս այլ է:...
ավելին
 
Մեկ մասնակից 14:28 05.04.2010
Մեկ մասնակից
Ապրիլի 7-ից 12-ը Ռուսաստանի Տյումեն քաղաքում կանցկացվի ՌԴ հաշմանդամների լողի բաց առաջնությունը:...
ավելին
 
Եթե փող լիներ՝ Հայաստանն էլ կմասնակցեր 15:56 09.12.2009
Եթե փող լիներ՝ Հայաստանն էլ կմասնակցեր
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացավ լողի պատանեկան վարկանիշային մրցաշար, որտեղ խաղարակվեցին 2010 թ. Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանը մասնակիցների շարքում չէր:...
ավելին
 
15:40 12.11.2009
Հայ մարզիկը Նիկոլաեւում 2 ոսկե մեդալ է նվաճել
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարություն պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում ավարտված ջրացատկի «Վոդոլեյի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ազատ Հարությունյանը նվաճել է 2 ոսկե մեդալ' 3 մետր ոստնակացատկում և 5 մետր աշտարակացատկում, իսկ 1 մետր ոստնակացատկում ճանաչվել է 3-րդը:...
ավելին
1  2  3  4  5  6 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook