ՀԱՅ     РУС
Որոնում


Հայկական կոնյակ ռուս օլիմպիականներին
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Օլիմպիական
11:50 20.02.2010

Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթները ուշադրության չեն արժանանում, իսկ ահա մեր պատվիրակության անդամներից Գագիկ Սարգսյանը, ով Հայաստանի լեռնադահուկային սպորտի գլխավոր քարտուղարն է, գրավել է ռուսական «Գազետայի» ուշադրությունը:


Սարգսյանը Ռուսաստանի կազմում ոսկե եւ արծաթե մեդալների արժանացած Նիկիտա Կրյուկովին եւ Ալեքսանդր Պանժիսկիին հայկական կոնյակ է հյուրասիրել, ովքեր բնականաբար միայն ուրախ են եղել նման ջերմ վերաբերմունքից: Կոնյակի հյուրասիրութունը վերածվել է փոքր խնջույքի:


Ռուսական ԶԼՄ-ին Գագիկ Սարգսյանն ասել է. «Այո այդ մենք էինք կոնյակ բերել երբ ձերոնք հաղթեցինք: Մենք էլի ունենք, միայն թե առիթ լինի: Բայց նման առիթ Ռուսաստանի կանանց հավաքականից առաջիկայում սպասել դժվար է: Երբ մահացավ Պրոկուրորովը, նրան ոչ-ոք արժանիորեն չի կարողանում փոխարինել կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»:


 
 
Հայաստանի կազմը հայտնի է 16:02 29.07.2010
Հայաստանի կազմը հայտնի է
Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերին Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկ - մարզուհիներ,որոնք հանդես կգան 11 մարզաձերում:...
ավելին
 
15:14 19.07.2010
ՄՕԿ-ը շարունակում է ուղեգրեր տրամադրել Հայաստանին
Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերի մասնակցի ուղեգիր ստացան նաև Հայաստանի երկու լողորդներ:Անահիտ Բարսեղյանը կմրցի թիկնալողում (50մ և 100մ), իսկ Սերգեյ Պեվնեևը` ազատ լողաոճում (50մ և 100մ):...
ավելին
 
ՄՕԿ-ը ևս 3 տեղ տվեց Հայաստանին 16:41 13.07.2010
ՄՕԿ-ը ևս 3 տեղ տվեց Հայաստանին
Սինգապուրի ամառային օլիմպիական պատանեկան առաջին խաղերի մեկնարկին մնացել է 32 օր: Հայաստանի մարզիկների թիվն ավելացավ ևս երեքով: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության իրավունք է շնորհել երևանցիներ, աթլետ Դիանա Խուբասերյանին (100մ. վազք), ջրացատկորդ Գևորգ Պապոյանին (3մ. ոստնակացատկ ու 10մ. աշտարակացատկ) և հրազդանցի թիավար Էդգար Բաբայանին (կանոե, սպրինտ):...
ավելին
 
13:18 09.07.2010
Դիանան Հայաստանը կներկայացնի Սինգապուրում
Արտաշատի քաղաքային մարզադաշտում ավարտվեց պատանիների եւ աղջիկների Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որտեղ հաղթողներից բացի պարզ դարձավ, թե ով է այս տարի Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում ներկայացնելու Հայաստանը: Աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Խաչատուրյանը ArmSport.am-ին ասաց հետևյալը....
ավելին
 
Ամիրյանից մինչև Հրազդան մարզադաշտ 12:59 23.06.2010
Ամիրյանից մինչև Հրազդան մարզադաշտ
Ամեն տարի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանու ներքո , աշխարհի բոլոր երկրները կազմակերպում են օլիմպիական օրվան նվիրված բազմաթիվ մարզամշակութային միջոցառումներ: ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում ևս նախատեսված են մի շարք միջոցառումներ։...
ավելին
1  2  3  4  5  ... 9 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook