43 տարեկանում հանկարծամահ է եղել գերմանական «Հերտայի» նախագահ Կայ Բերնշտայնը։
«Հերտան սգում է Կայ Բերնշտայնի կորուստը։ Այսօր՝ երեքշաբթի, ակումբը կործանարար լուր ստացավ, որ նախագահ Կայ Բերնշտայնը 43 տարեկանում անսպասելիորեն մահացել է։ Ամբողջ ակումբը, կոմիտեներն ու աշխատակիցները ապշած են և խորապես ցնցված»,- ասվում է «Հերտայի» հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Բերնշտայնը «Հերտայի» նախագահի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի հուլիսին։ Մինչ այս գերմանացի մասնագետը նրանցից մեկն էր, որը հիմնել էր «Հերտայի» ամենամեծ ֆան-ակումբներից մեկը։
Այս մրցաշրջանում «Հերտան» հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում։ 17 տուրից հետո բեռլինյան ակումբը վաստակել է 25 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը։
























































