03:27
08.03.2010
Այսօր, Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկում է ուշուի Եվրոպայի 2010 թ. առաջնությունը։ ArmSport.am–ի թղթակիցը Անթալիայից հաղորդում է, որ Հայաստանը բավական ընդլայնված կազմով պատրաստ է այս մարզաձեւի տարվա գլխավոր իրադարձությանը։
Անթալիան վաղուց համարվում է մարզական իրադարձությունների կենտրոն, իսկ այս անգամ հյուրընկալել է ուշուի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ասպարեզ դուրս կգան ոչ միայն մեծահասակներն՝ այլեւ պատանիները։ Եվրոպայի պատանեկան առաջնությունն առաջին անգամ է անցկացվում, որտեղ Հայաստանը եւս մեդալների ակնկալիքներ ունի։
Հայաստանի մոտ 30 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում է Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, մարտի 6-ից գտնվում է Թուրքիայում, իսկ մարտի 8–ին մեր մարզիկներից շատերը դուրս կգան ասպարեզ։ Առաջնությունը կայանալու է Անթալիայի «Սպորտ Հալլ Դիլեկ» մարզադահլիճում, որը ծովափնյա այս քաղաքի լավագույն բասկետբոլային մարզադաշտն է։
Մեծասահակների պայքարում ելույթ կունենան Դավիթ Գրիգորյանը (48 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (52 կգ), Կարեն Սահակյանը (56 կգ), Սերգեյ Սեվյանը (60 կգ) ու Սասուն Հայրապետյանը (65 կգ):
17-18 տարեկանների պայքարում հանդես կգան Գարիկ Թեւանյանը (48 կգ), Մուշեղ Խաչատրյանը (52 կգ), Լեւոն Գյուլնազարյանը (60 կգ), Կարապետ Թեւոսյանը (65 կգ):
15-16 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն Արմենակ Բակմազյանը (48 կգ), Մանուկ Արոյանը (56 կգ), Սեւակ Ադամյանը (60 կգ), Նարեկ Սողոմոնյանը (65 կգ)
Անթալիայում ելույթ կունենան նաեւ Արամ Մուրադյանը (նիզակ-թուր), Արմեն Մելքոնյանը (փայտիցուայն), Զավեն Պողոսյանը (թուր եւ ձող) ու Գեւորգ Երիցյանը (առանց ձենքի):
Մեր կայքը պարբերաբար կտեղեկացնի Անթալիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
|
| |
|
|
16:56
26.07.2010
Հայաստանը ցավակցել է Ադրբեջանին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովի անունով' 16-ամյա մարզիկ, Եվրոպայի սամբոյի չեմպիոն Միխայիլ Օրուջևի մահվան կապակցությամբ:...
ավելին
|
| |
|
|
14:47
22.07.2010
Առջևում Բաթումիի մրցաշարն է
Հայաստանի լողափնյա վոլեյբոլի ներկայացուցիչները օգոստոսի սկզբներին կմասնակցեն Բաթումիում կայանալիք միջազգային մրցաշարին: Ինչպես ArmSport.am-ին տեղեկացրեց վոլեյբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Ասմարյանը, մեր թիմն այդ մրցաշարին կմեկնի բավականին ներկայացուցչական կազմով:...
ավելին
|
| |
|
|
15:49
20.07.2010
Հայ թիավարները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Այսօր, Հայաստանի հավաքականի երեք թիավարներ մեկնեցին Վրաստան, որտեղ ուսումնամարզական հավաք անցկացնեն՝ նապապատրաստվելով հուլիսի 29-ին Մոսկվայում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների և պատանիների առաջնությանը:...
ավելին
|
| |
|
|
10:47
19.07.2010
Հայաստանն առաջինն է թիմային պայքարում
Հուլիսի 18-ին "Միկա" մարզահամալիրում ավարտվեց Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված Նելսոն Ստեփանյանի սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշարը, որը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և "Ռոսսոտրուդնիչեստվո'' դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը:...
ավելին
|
| |
|
12:36
14.07.2010
6 երկրների մասնակցությամբ
Հուլիսի 16-ից 19-ը Երևանում անցկացվելու է հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սամբոյի միջազգային հուշամրցաշարը` նվիրված երկրորդ աշխարհամարտում Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:...
ավելին
|
|
|
|