ՀԱՅ     РУС
Որոնում


Սերբիայում պայքարում են ֆանատների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Եվրոպա
Սերբիայում պայքարում են ֆանատների դեմ
12:51 17.10.2009

 

Սերբիայում շարունակվում է ֆանատների դեմ պայքարը: Այն բանից հետո, երբ Բելգրադում սպանվեց ֆրանսիացի ֆուտբոլասեր, ՖԻՖԱ-ն սպառնաց Սերբիայի ֆուտբոլային միությանը, որ կարող է զրկել երկրի հավաքականին 2010 թ. Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:

 

Սերբիայի դատախազությունը պահանջել է դադարեցնել 14 ֆան-ակումբների գործունեությունը, որոնցից մեկն էլ կասկածվում է ֆրանսիացի ֆանատի սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել Եվրոպայի լիգայի «Պարտիզան»-«Թուլուզ» խաղից առաջ:

 

«Այդ խմբավորումների գոյությունը եւ գործունեության ծավալումն արգելելը անհրաժեշտ է, քանի որ նրան խախտել են երկրի սահմանադրությունը: Նրան էթնիկ, ռասայական եւ կրոնական ատելություն են սերմանում»,-ասել է Սերբիայի գլխավոր դատախազ Սլոբոդան Ռադովանովիչը:

 

Ավելորդ չէ նշել, որ Բելգրադի ոստիկանությունը օրերս քրեական գործ էր հարուցել այն բանի համար, որ երկրի նախագահ Բորիս Տադիչը Սերբիա-Ռումինիա (5:0) խաղի ընթացքում շամպայն է խմել սպորտի նախարարի հետ: Սերբիայում գործող օրենքների համաձայն մարզադաշտում եւ նրա տարածքում ալկոհոլի օգտագործումը արգելված է, որի համար սահմանված է 100-ից 1000 եվրո տուգանք:

 

Բորիս Տադիչը պատասխանելով մեղադրանքներին նշել է, որ ինքը շամպայնով բաժակը պարզապես վերցրել է կենաց ասելու համար եւ չի օգտագործել ալկոհոլ:

 

 

 
 
15:07 07.09.2010
Հիտցֆելդը զգուշանում է Ռունիից
Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը Անգլիայի հետ առաջիկա նախընտրական խաղից առաջ կարծիք է հայտնել, որ մրցակցի կազմում ամենամեծ վտանգը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիից կարող է լինել:...
ավելին
 
Քինը սպասում է իր 50-րդ գոլին 11:54 07.09.2010
Քինը սպասում է իր 50-րդ գոլին
Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինը հույս ունի հատել ազգային թիմում 50 գոլի սահմանագիծը, սակայն խոստովանում է, որ իր նվիրական երազանքին մնացած 7 քայլն այնքան էլ հեշտ չի իրականացնել: Այս մասին հաղորդում է sportbox.ru-ն' հղում անելով Sky Sports-ին:...
ավելին
 
17:27 06.09.2010
Տոշակը թոշակի է գնալու
Ուելսի հավաքականի 61-ամյա մարզիչ Ջոն Տոշակն առաջիկայում կհեռանա աշխատանքից: Նրա ղեկավարած թիմն անհաջող է սկսել Եվրո 2012-ի ընտրական փուլը: Ուելսցիները հասցրել են 0:1 հաշվով պարտվել Չեռնոգորիայի հավաքականին: Եթե այս պարտությանը գումարենք նաեւ Ուելսի հավաքականի առաջատար բազմաթիվ խաղացողների կոնֆլիկտները, ինչի հետեւանքով նրանք ստիպված են եղել դադարեցնել ելույթները թիմում, հասկանալի կլինեն Տոշակի նկատմամբ զանգվածային դժգոհության պատճառները:...
ավելին
 
Վայս. Ոչ ոքին էլ վատ չէր լինի Չերկիզովում 16:31 06.09.2010
Վայս. Ոչ ոքին էլ վատ չէր լինի Չերկիզովում
“Եվրո-2012”-ի ընտրական փուլի հաջող մեկնարկից հետո Սլովակիայի հավաքականի մարզչի տրամադրությունը բարձր էր:...
ավելին
 
14:18 06.09.2010
Գլեբ. Մեր երազանքը Եվրո-2012-ն է
Բելառուսի հավաքականի առաջատար Ալեքսանդր Գլեբը նշել է, որ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո վստահությունն ավելի է մեծացել՝ ընտրական փուլում հաջողության հասնելու համար։...
ավելին
1  2  3  4  5  ... 82 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook