ՀԱՅ     РУС
Որոնում


Պլատինի. Թքած ունեմ Տերրիի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Եվրոպա
Պլատինի. Թքած ունեմ Տերրիի վրա
11:00 08.02.2010

Եվրո-2012-ի վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մամուլի ասուլիս էր հրավիրել Վարշավայում, որի ընթացքում պատասխանեց ոչ միայն Եվրո-2012-ին վերաբերող հարցերի. անգլիացի լրագրողները՝ մտահոգված Ջոն Տերրիի հետ կապված սկանդալի վերաբերյալ, ով վերջերս ինտիմ հարաբերություններ էր հաստատել հավաքականի նախկին պաշտպան Ուեյն Բրիջի կնոջ՝ Վանեսսա Պերոնսելի հետ, քիչ էր մնում լիովին շեղ էին Պլատինիի ուշադրությունը հիմնական թեմայից։

«Վիճակահանության արարողությունը կայցելեն ոչ միայն անգլիական ֆուտբոլային ասոցացիայի, այլ, ասենք, Ֆրանսիայի, Նորվեգիայի ու Մալթայի ներկայացուցիչները։ Ի՞նչ եք կարծում, նրանց հետաքրքիր է Ջոն Տերրիի խնդիրները։ Ես կարծում եմ, ոչ այնքան, որքան Ձեզ, - լրագրողի հարցին սկզբում հանգիստ փորձել է պատասխանել Պլատինին, - Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք կարելի էր ավագի թևկապը խլել նրանից հավաքականում, ապա դա Կապելլոյի խնդիրն է։ Նա իրեն դրսևորել է որպես փայլուն ստրատեգ։ Ես համոզված եմ, որ նա կհարթի իրադրությունը», - փորձել է հարցը սպառել հանրահայտ ֆուտբոլիստը։

Բայց երբ անգլիացիները, այդուամենայնիվ, շարունակել են համառել, Պլատինիի նյարդերը չեն դիմացել.

«Անկեծղ ասած, ես թքած ունեմ այդ ամբողջ պատմության վրա։ Դա ձեր (նկատի ունի՝ անգլիացիների - հեղ.) խնդիրն է։ Ի՞նչ եք ինձնից ուզում։ Ի՞նչ ասեմ։ Ֆրանսիացի լրագրողները մտահոգված են իրենց ընտրանու կազմով սպասվող Աշխարհի առաջնությանը։ Իտալացիները՝ նույնը։ Մյուս բոլոր հարցերը խնդրում եմ Կապելոյին ուղղել», - ափերից դուրս է եկել Պլատինին։ 

 
 
14:05 04.03.2010
Գլեբը տեղափոխվեց
Բելառուսի հավաքականի հարձակվող Վյաչեսլավ Գլեբը, ով երեկ փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում, կլքի չինական «Շանխայ Շենխուա» ու կտեղափոխվի «Շենչժեն»։ Այստեղ նա կանցկացնի 3 տարի, հայտնում է Прессбол-ը։...
ավելին
 
Սլովակների մարզիչը դժգոհ է 10:50 04.03.2010
Սլովակների մարզիչը դժգոհ է
Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, Նորվեգիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ խիստ դժգոհ է արդյունքից....
ավելին
 
12:29 03.03.2010
Բելառուսները նոր ավագ ընտրեցին
Բելառուսի հավաքականը, որի հետ Հայաստանն այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու, Անթալիայում նոր ավագ է ընտրել: Այդ պարտականությունները կկատարի դարպասապահ Յուրի Ժեվնովը, ով վերջերս պայմանագիր կնքեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ:...
ավելին
 
Ֆուրսենկոն հանդիպել է Կապելոյի հետ 10:03 03.03.2010
Ֆուրսենկոն հանդիպել է Կապելոյի հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն շաբաթ օրը մեկնել էր Լոնդոն, որտեղ՝ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» (2։4) մրցավեճից առաջ հանդիպել է Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին։...
ավելին
 
Համշիկը` Սոլվակիայի 2009թ. լավագույն ֆուտբոլիստ 13:15 02.03.2010
Համշիկը` Սոլվակիայի 2009թ. լավագույն ֆուտբոլիստ
Իտալական «Նապոլիի» 22-ամյա կիսապաշտպան Մարեկ Համշիկը ճանաչվել է Սլովակիայի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ (295 ձայն), տեղեկացնում է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:...
ավելին
1  2  3  4  5  ... 48 
Նորություններ
12.03.2010
11.03.2010
10.03.2010
09.03.2010
08.03.2010
07.03.2010
06.03.2010


 


 



"Մեդիա Սթայլ" ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,   Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց armsport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: