17:39
08.02.2010
Իռլանդիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Շեյ Գիվենը նշել է, որ Իռլանդիայի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական փուլում անպայման պետք է ուղեգիր նվաճի:
«Մենք պետք է պայքարենք առաջին տեղի համար, քանի որ անցումնային հանդիպումները վտանգավոր են, ինչում մենք համոզվեցինք 2009 թ. աշնանը: Վիճակահանությունից դժգոհ չեմ: Այն իդեալականին մոտ էր: Մեզ բաժին են հասել հավասարազոր մրցակիցներ», - ասել է Գիվենը:
Խոսելով մրցակիցների մասին, Գիվենը հիշել է, որ 14 տարի առաջ հավաքականում նորամուտը նշել է Ռուսաստանի հետ խաղում. «Ռուսները լավ ծանոթ մրցակից են: Մենք նրանց հաղթել են, պարտվել ենք, ոչ-ոքի էլ ենք խաղացել: Թեեւ Աշխարհի առաջնություն չեն մեկնում, սակայն առաջընթացը նրանց մոտ ակնհայտ է: Սլովակիան եւս ուժեղ հավաքական է եւ պատահական չի հայտնվել Աշխարհի առաջնությունում: Հանդիպել ենք նաեւ Մակեդոնիային եւ Անդորրային: Բոլոր մրցակիցներն էլ ծանոթ են, իսկ Հայաստանի հետ դեռ չենք հանդիպել: Հայաստանը հանելուկ է մեզ համար», - ասել է Գիվենը:
|
| |
|
|
14:05
04.03.2010
Գլեբը տեղափոխվեց
Բելառուսի հավաքականի հարձակվող Վյաչեսլավ Գլեբը, ով երեկ փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում, կլքի չինական «Շանխայ Շենխուա» ու կտեղափոխվի «Շենչժեն»։ Այստեղ նա կանցկացնի 3 տարի, հայտնում է Прессбол-ը։...
ավելին
|
| |
|
10:50
04.03.2010
Սլովակների մարզիչը դժգոհ է
Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, Նորվեգիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ խիստ դժգոհ է արդյունքից....
ավելին
|
| |
|
|
12:29
03.03.2010
Բելառուսները նոր ավագ ընտրեցին
Բելառուսի հավաքականը, որի հետ Հայաստանն այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու, Անթալիայում նոր ավագ է ընտրել: Այդ պարտականությունները կկատարի դարպասապահ Յուրի Ժեվնովը, ով վերջերս պայմանագիր կնքեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ:...
ավելին
|
| |
|
10:03
03.03.2010
Ֆուրսենկոն հանդիպել է Կապելոյի հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն շաբաթ օրը մեկնել էր Լոնդոն, որտեղ՝ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» (2։4) մրցավեճից առաջ հանդիպել է Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին։...
ավելին
|
| |
|
13:15
02.03.2010
Համշիկը` Սոլվակիայի 2009թ. լավագույն ֆուտբոլիստ
Իտալական «Նապոլիի» 22-ամյա կիսապաշտպան Մարեկ Համշիկը ճանաչվել է Սլովակիայի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ (295 ձայն), տեղեկացնում է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:...
ավելին
|
|
|
|