12:07
09.02.2010
Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Վագիզ Հիդիատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը խնդիրներ չի ունենա Հայաստանի ու Անդորրայի հավաքականների հետ՝ Եվրո-2012-ի որակավորման փուլի B խմբում։
«Ես անմիջապես մտածեցի, որ մեր հավաքականի համար սա լինելու ծանր, շատ ծանր խումբ։ Սլովակիայի հավաքականը՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլում գրավեց առաջին հորիզոնականը, և նրանք դեռ ցույց կտան իրենց ներուժը։ Իռլանդացիները նույնպես բավական ուժեղ թիմ են, և նրանք պետք է խաղային Աշխարհի առաջնությունում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նրանց խաղը կխամրի. այդ հավաքականը հիմնականում կազմված է անգլիական Պրեմիեր-Լիգայում հանդես եկող թիմերից։
Մակեդոնացիները կարող են, իհարկե, քայքայել մեր նյարդերը, բայց ոչ ավելին։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու Անդորրային, ապա չի կարելի ասել, որ նրանց հեշտ ու հանգիստ կարելի է հաղթել, բայց, այդուամենայնիվ, նրանց հետ խնդիրներ չեն առաջանա։ Հիմնականում, պայքարը կծավալվի Ռուսաստանի, Սլովակիայի ու Իռլանդիայի միջև», - մեջբերում է Խիդիատուլինի խոսքերը Спорт день за днем-ը։
|
| |
|
17:31
03.09.2010
Կուտուզով. Բելառուսը կհաղթի Ֆրանսիային 2:1 հաշվով
Բելառուսի հավաքականի հարձակվող Վիտալի Կուտուզովը համոզմունք է հայտնել, որ իր թիմը կարող է Ֆրանսիայից միավորներ կորզել Եվրո 2012-ի շրջանականում կայանալիք նախընտրական խաղի ժամանակ:...
ավելին
|
| |
|
16:34
03.09.2010
Վայս. Իմ ֆուտբոլիստներն ավելի լավն են
Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը տեղեկացրել է, թե ինչ սպասելիքներ ունի Եվրո 2012-ի նախընտրական մրցաշարի առաջին խաղից, երբ սլովակները կխաղան Մակեդոնիայի հավաքականի հետ:...
ավելին
|
| |
|
15:14
03.09.2010
Քին. Իռլանդիայի հավաքականը այժմ ավելի ուժեղ է
Իռլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբի Քինը հայտարարել է, որ իր թիմը լուրջ է տրամադրված Եվրո 2012-ի ընտրական փուլը հաղթահարելու հարցում։ ...
ավելին
|
| |
|
|
13:59
03.09.2010
Պենևն է մարզելու Լիտեքսը
Բուլղարիայի հավաքականի նախկին հայտնի հարձակվող Լյուբոսլավ Պենևը, որի աստեղային ժամերն անցան Իսպանիայի առաջնությունում, այսուհետև ղեկավարելու է «Լիտեքսը»:...
ավելին
|
| |
|
|
13:24
03.09.2010
Իլսինյոն կվերադառնար Ինտեր, եթե չհեռանար Մայկոնը
ՖԻՖԱ-ի գործակալ Անդրեա Դ’Ամիկոն, ով ժամանկին ներկայացնում էր «Շախտյորի» նախկին խաղացող Իլսինյոյի շահերը, FcInterNews.it-ին տված հարվազրույցում ասել է, թե ինչու իր սանը չի հայտնվել Իտալիայի չեմպիոնի ճամբարում:...
ավելին
|
|
|
|