ՀԱՅ     РУС
Որոնում


Բելառուսները նոր ավագ ընտրեցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Եվրոպա
12:29 03.03.2010

Բելառուսի հավաքականը, որի հետ Հայաստանն այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու, Անթալիայում նոր ավագ է ընտրել: Այդ պարտականությունները կկատարի դարպասապահ Յուրի Ժեվնովը, ով վերջերս պայմանագիր կնքեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ:

 

Բելառուսի հավաքականի թեւկապը կրում էր Ալեքսանդր Գլեբը («Շտուտգարտ», Գերմանիա), ով փետրվարին հրաժարվեց այդ պարտականությունից:


Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնդ Շտանգեն առայժմ չի հայտնում, թե ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ: Գերմանացի մասնագետը չի թաքցրել, որ կազմը ընտրելու խնդիր ունի, քանի որ առանցքային ֆուտբոլիստներից մի քանիսը վատ մարզավիճակում են ժամանել Թուրքիա:


Մասնավորապես, նորընտիր ավագ Յուրի Ժեվնովը խաղային պրակտիկա չունի եւ հայտարարել է, որ պատրաստ չէ Հայաստանի հետ խաղին:


 
 
Արգենտինայի հետ հանդիպմանը պատրաստվում է 28 իռլանդացի 12:10 29.07.2010
Արգենտինայի հետ հանդիպմանը պատրաստվում է 28 իռլանդացի
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ ջովանի Տրապատոնին հայտարարել է այն 28 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պատրաստվելու են Արգենտինայի հետ կայանալիք հանդիպմանը: Խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին: Հիշեցնենք, որ իռլանդացիները հանդիսանում են Հայաստանի հակառակորդը «Եվրո-2012»-ի ընտրական փուլում:...
ավելին
 
Վան Բրոնկխորստը հրաժեշտ է տվել ֆուտբոլին 11:54 26.07.2010
Վան Բրոնկխորստը հրաժեշտ է տվել ֆուտբոլին
«Մալյորկայի» և «Ֆեյենորդի» միջև այսօր կայացած ընկերական հանդիպումը դարձել է վերջինը ֆուտբոլիստ Ջիո վան Բրոնկխորստի կարիերայում:...
ավելին
 
Կլինեն թիմեր, որոնք Հայաստանում միավորներ կկորցնեն. Վայս 14:48 23.07.2010
Կլինեն թիմեր, որոնք Հայաստանում միավորներ կկորցնեն. Վայս
Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը շատ է կարևորել Եվրո-2012-ի որակավորման փուլի սեպտեմբերի 7-ին կայանալիք Ռուսաստանի հետ արտագնա հանդիպումը, ինչպես նաև նշել, որ Հայաստանի հավաքականի հետ արտագնա մրցավեճերում կլինեն թիմեր, որոնք միավորներ կկորցնեն Երևանում:...
ավելին
 
11:33 23.07.2010
Մալյորկան պաշտոնապես զրկվել է եվրագավաթներից
Այն, ինչ գրում էր իսպանական մամուլը, պաշտոնապես հաստատվել է:...
ավելին
 
Ռուսաստանի ընտրանին նոր մարտավարություն կունենա 17:55 22.07.2010
Ռուսաստանի ընտրանին նոր մարտավարություն կունենա
Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոստացել է փոփոխություններ մտցնել ազգային ընտրանու խաղում:...
ավելին
1  2  3  4  5  ... 70 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook