10:11
26.02.2010
Երեկ կայացան Եվրոպայի Լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումները, բացառությամբ «Բենֆիկա» - «Հերտայի», որը տեղի էր ունեցել փետրվարի 23-ին։
Ուշադրության կենտրոնում գտնվող «Յուվենտուս» - «Այաքս» մրցավեճի առաջին խաղում, հիշեցնենք, թուրինցիները Ամստերդամում հաղթել էին մրցակցին 2։1 հաշվով։ Պատասխան խաղում գոլր չգրանցվեցին, ու իտալական ակումբը 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց։
Հետագա պայքարից դուրս մնաց ՈւԵՖԱ-ի գործող գավաթակիր «Շախտյորը», որը երկու խաղի արդյունքում ճանապարհը զիջեց համեստ «Ֆուլհեմին»։
Անակնկալ պարտություն կրեց «Ռոման», որը երկու խաղերի արդյունքում 4։6 հաշվով զիջեց հունական «Պանատինաիկոսին». վերջինս երկու խաղում էլ հաղթեց միևնույն 3։2 հաշվով։
1/16-ի արգելքը հաղթահարեց նաև Մադրիդի «Ատլետիկոն», որը կարողացավ երկրորդ խաղում հաղթել թուրքական «Գալաթասարային» (առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի)։ Հանդիպման վերջին րոպեին «Կոլչոներոսին» հաղթանակ պարգևեց Դիեգո Ֆորլանը։
Եվոպայի Լիգա
1/16 եզրափակիչ
Պատասխան հանդիպումներ
Հապոլել Թել-Ավիվ Իսրայել - Ռուբին Ռուսաստան - 0:0 (0:0, 0:0)
Առաջին խաղը՝ 0։3
Վալենսիա Իսպանիա - Բրուգգե Բելգիա - 3:0 (1:0, 0:0, 1:0) Գոլեր՝ 1:0 - Մատա (1), 2:0 - Պ. Էրնանդես (97), 3:0 - Պ. Էրնանդես (117).
Առաջին խաղը՝ 0:1
Շախտյոր Ուկրաինա - Ֆուլհեմ Անգլիա - 1:1 (0:1, 1:0) Գոլեր՝ 0:1 - Հանգելանդ (33), 1:1 - Ժադսոն (69).
Առաջին խաղը՝ 1:2
ՊՍՎ Հոլանդիա - Համբուրգ Գերմանիա - 3:2 (2:0, 1:2) Գոլեր՝ 1:0 - Տոյվոնեն (2), 2:0 - Ջուջակ (43), 2:1 - Մ. Պետրիչ (46), 2:2 - Տրոխովսկի (79, 11 մետ.), 3:2 - Կուվերմանս (90)
Առաջին խաղը՝ 0:1
Ունիրեա Ռումինիա - Լիվերպուլ Անգլիա - 1:3 (1:2, 0:1) Գոլեր՝ 1:0 - Ֆերնանդեշ (19), 1:1 - Մասկերանո (30), 1:2 - Բաբել (41), 1:3 - Ջերարդ (57)
Առաջին խաղը՝ 0:1
Ռոմա Իտալիա - Պանատինաիկոս Հունաստան - 2:3 (1:3, 1:0) Գոլեր՝ 1:0 - Ռիսե (11), 1:1 - Սիսսե (40, 11 մետ.), 1:2 - Նինիս (43), 1:3 - Սիսսե (45), 2:3 - Ռոսսի (67)
Առաջին խաղը՝ 2:3
Մարսել Ֆրանսիա - Կոպենհագեն Դանիա - 3:1 (1:0, 2:1) Գոլեր՝ 1:0 - Բեն Արֆա (43), 2:0 - Կոնե (62), 3:0 - Կոնե (78), 3:1 - Ալմեյդա (87).
Առաջին խաղը՝ 3:1
Անդերլեխտ Բելգիա - Ատլետիկ Իսպանիա - 4:0 (2:0, 2:0) Գոլեր՝ 1:0 - Լուկակու (5), 2:0 - Սան Խոսե (26, ինքնագոլ), 3:0 - Յուխաս (49), 4:0 - Լեժար (68)
Առաջին խաղը՝ 1:1
Գալաթասարայ Թուրքիա - Ատլետիկո Իսպանիա - 1:2 (0:0, 1:2) Գոլեր՝ 0:1 - Սիմաու (63), 1:1 - Կեյտա (66), 1:2 - Ֆորլան (90).
Առաջին խաղը՝ 1:1
Ֆեներբախչե Թուրքիա - Լիլլ Ֆրանսիա - 1:1 (1:0, 0:1) Գոլեր՝ 1:0 - Բելեզօղլու (35), 1:1 - Ռամի (85).
Առաջին խաղը՝ 1:2
Սպորտինգ Պորտուգալիա - Էվերտոն Անգլիա - 3:0 (0:0, 3:0) Գոլեր՝ 1:0 - Վելոզու (64), 2:0 - Մենդեշ (76), 3:0 - Մ. Ֆերնանդես (90).
Առաջին խաղը՝ 1:2
Ռեդ Բուլ Զալցբուրգ Ավստրիա - Ստանդարտ Բելգիա - 0:0 (0:0, 0:0)
Առաջին խաղը՝ 2:3
Վոլֆսբուրգ Գերմանիա - Վիլյառեալ Իսպանիա - 4:1 (3:1, 1:0) Գոլեր՝ 1:0 - Ջեկո (10), 2:0 - Անխել (15, ինքնագոլ), 2:1 - Կապդեվիլա (30), 3:1 - Գենտներ (41), 4:1 - Գրաֆիտե (64)
Առաջին խաղը՝ 2:2
Յուվենտուս Իտալիա - Այաքս Հոլանդիա - 0:0 (0:0, 0:0)
Առաջին խաղը՝ 2:1
Վերդեր Գերմանիա - Տվենտե Հոլանդիա - 4:1 (3:1, 1:0) Գոլեր՝ 1:0 - Պիսարրո (15), 2:0 - Պիսարրո (20), 3:0 - Նալդո (27), 3:1 - դե Յոնգ (33), 4:1 - Պիսարրո (58)
Առաջին խաղը՝ 0:1
|