Թբիլիսիի «Դինամոյի» ակադեմիայի մարզիչ Կոբա Կոբաիձեն կապ է հաստատել ArmSport-ի խմբագրության հետ ու կարծիք հայտնել Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականի հարձակվող Արամե Մինասյանի հետ.
ArmSport-ը երեկ հարցազրույց էր անցկացրել պատանի ֆուտբոլիստի հետ և հայտնել, որ «Փյունիկ-07»-ի հարձակվողը մեկնում է Իսպանիա՝ ֆուտբոլային կրթությունը Avanza Residency Academy-ում շարունակելու։
«Արամեն սուպեր ֆուտբոլիստ է։ Նա Թբիլիսիում մրցաշարի մասնակցեց, որի արդյունքում ճանաչվեց լավագույն ռմբարկու և հարձակվող։ Մինասյանը տիրապետում է հրաշալի արագության, դրիբլինգի և գոլային հոտառության։
Ինչպես մեր ակումբի 18-ամյա սան Լուկա Գագնիձեն (անցած ամռանը Մոսկվայի «Դինամոն» տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք է բերել` վճարելով մեկուկես միլիոն եվրո), այնպես էլ Արամեն, վստահաբար սուպեր ֆուտբոլիստներ են դառնալու։
Կտեսնեք, 3-4 տարի անց Մինասյանը համարվելու է Հայաստանի հավաքականի հիմնական հարձակվողը»,- ասել է մարզիչը:
























































