10:59
09.02.2010
Կիևի «Արսենալի» գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին մեկնաբանել է Եվրո-2012-ի ընտրական փուլի վիճակահանության արդյունքները։
«Ռուսաստանի հավաքականի դժբախտ պատահարի արդյունքով չի խաղալու Աշխարհի առաջնությունում։ Ինչ վերաբերում է Եվրո-2012-ին, ապա կասկած լինել չի կարող, որ մեր հավաքականը գրավելու է առաջին տեղը խմբում։ Նախ, որովհետև Ռուսաստանի հավաքականը ավելի մեծ ներուժ ունի, քան Սլովակիան, Իռլանդիան, Մակեդոնիան, Հայաստանը կամ Անդորրան։ Հետո, մեր թիմը հստակ ձեռագիր ունի։ Բայց դա էլ չի ամենակարևորը։
Ռուսաստանի հավաքականը մեծ դժվարությունների միջով է անցել։ Իսկական դժվարությունը Սլովենիայի հավաքականն էր, որին մենք չկարողացանք հաղթել։ Հիմա, համոզված եմ, տղաները զգուշանալու են յուրաքանչյուր հանդիպումից առաջ, նույնիսկ Անդորրայի հետ», - մեջբերում է մարզչի խոսքերը Спорт день за днем-ը։
|
| |
|
10:49
02.09.2009
«Զենիթը» չի հաստատում Սպալետիի մասին տեղեկությունը
Հայտնի է, որ երեկ պաշտոնապես աշխատանքից ազատվեց Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին: Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ անմիջապես հայտնեցին, որ իտալացի մասնագետը հեռացել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» գլխավորելու համար:...
ավելին
|
| |
|
09:56
02.09.2009
«Ամկարի» մարզիչը հրաժարական տվեց
Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Դիմիտար Դիմիտրովը հրաժարական է տվել: Բուլղարացի մասնագետը խորհրդակցելով ակումբի նախագահ Վալերի Չուպրակովի հետ` հեռացել է զբաղեցրած պաշտոնից:...
ավելին
|
| |
|
19:14
31.08.2009
Բիստրովին թիկնապահներ են տրամադրել
Հիշեցնենք, որ՝ հանդիսանալով «Զենիթի» սան, նա հետագայում տեղափոխվել է ակումբի ոխերիմ թշնամու՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմ։ Իսկ հիմա էլ վերադարձել է հարազատ ակումբ, որտեղ նրան, սակայն ոչ ոք ուրախ չէ տեսնել։ Բիստրովի՝ իր հին-նոր ակումբի կազմում անդրանիկ հանդիպման ընթացքում (մերձմոսկովյան «Խիմկիի» դեմ) նրա ուղղությամբ ոչ միայն դատարկ շշեր կամ անպարկեշտ հայտարարություններ, այլ նաև բավական հստակ սպառնալիքներ են ուղղվել։ Բացի այդ, մի շարք ինտերնետային ֆորումներում ֆուտբոլային ֆանատները քննարկում են Բիստրովի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու թեման, ում վերջիններս դավաճան են համարում, հայտնում է life.ru-ն։ Իսկ ահա նրա հասցեին գրված հազարավոր պաստառներից մեկը կարող եք տեսնել լուսանկարում։...
ավելին
|
| |
|
14:50
31.08.2009
Կեժմանը անձնական պայմանագիր կնքեց «Զենիթի» հետ
Այսօր առավոտյան Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» օֆիսում տեղի ունեցավ սերբ հարձակվող Մատեյա Կեժմանի անձնական համաձայնագրի ստորագրումը ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Այսօր Կեժմանը կհայտավորվի ռուսական թիմի կազմում՝ 88 համարի տակ։...
ավելին
|
| |
|
02:23
31.08.2009
Ռուսաստանի առաջնություն. Բերեզովսկու թիմի հերթական պարտությունը
Մերձմոսկովյան «Խիմկին» տանը ջախջախիչ պարտություն կրեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթից»: Տանտերերի կազմում կրկին բացակայում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով վնասվածք ունի:...
ավելին
|
|
|
|