ՀԱՅ     РУС
Որոնում


Չեմպիոնների Լիգա. Ռունին նսեմացրեց Միլանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Չեմպիոնների լիգա
Չեմպիոնների Լիգա. Ռունին նսեմացրեց Միլանին
01:55 11.03.2010

Երկու խաղում 4 գնդակ ուղարկելով իտալական "Միլանի" դարպասը, "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին փաստորեն գրեթե միայնակ որոշեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի այս երկու թիմերի դիմակայության ելքը:

Պատասխան խաղի արդեն 13-րդ րոպեին Ռունին գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը "Օլդ Տրաֆորդում"` վերջ դնելով միլանյան ակումբի ֆուտբոլիստների ու երկրպագուների ամենանվիրական հույսերին. երեք գնդակ արտագնա խաղում Լեոնարդոյի սաները խփել ոչ մի կերպ չէին կարող:

Դեռ նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, իսկ Ռունին մեկ անգամ էլ գրավեց Աբիատիի հարվածը` օգտվելով Նանիի գեղեցիկ փոխանցումից:

Հաշիվը խոշոր դարձրեց Պակ Չժի Սունը. թվում էր, թե կորեացին նորից փորձում էր փոխանցումով գտնել ամենազոր Ռունիին, սակայն այս անգամ գնդակը դարպասում հայտնվեց առանց մանկունիանցիների 10 համարի մարզաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստի:

Եվ արդեն ամենավերջում արդեն Դարեն Ֆլետչերը մեկ անգամ ևս չխնայեց Լեոնարդոյին ու նրա սաներին` երկու խաղերի արդյունքում հաշիվը հասցնելով նսեմացուցիչ 7:2-ի:

Երկու հանդիպումներում "Մանչեսթեր Յունայթեդը" քարը քարի վրա չթողեց "Միլանից"` հաղթելով վերջինիս "Սան-Սիրոյում" ու ջախջախելով` "Օլդ Տրաֆֆորդում": Հենց այս հանդիպումը ակնհայտորեն ուրվագծեց միլանցիների գլխավոր մարզիչ Լեոնարդոյի անպատրաստ լինելը` պայքարելու անհամեմատ ավելի փորձառու իր գործընկեր Ալեքս Ֆերգյուսոնի հետ:

1/8 եզրափակիչ

Պատասխան հանդիպում

Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա - Միլան Իտալիա - 4:0 (1:0)
Գոլ` 1:0 - Ռունի (13), 2:0 - Ռունի (46), 3:0 - Պակ Չժի Սուն (59), Դարեն Ֆլետչեր (88).

Մանչեսթեր Յունայթեդ. Վան դեր Սար, Գ. Նեվիլ (Ռաֆայել դա Սիլվա, 66), Վիդիչ, Ռիո Ֆերդինանդ, Էվրա, Ֆլետչեր, Սքոուլզ (Դ. Գիբսոն, 73), Պակ Չժի Սուն, Վալենսիա, Ռունի (Բերբատով, 66), Նանի:

Միլան` Աբյատտի, Աբատե(Բեքհեմ, 63), դա Սիլվա, Բոներա(Զեեդորֆ, 46), Յանկուլովսկի, Ֆլամինի, Պիրլո, Ամբրոզինի, Հունտելաար, Բորյելլո(Ինձագի, 68), Ռոնալդինյո:

10 մարտի. «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտ

Մրցավար` Մասսիմո Բուզակա

Առաջին խաղը`- 3:2

 
 
Չեմպիոնների լիգա. Պարտիզանը ջախջախում է ՀԻԿ-ին (վիդեո) 10:37 29.07.2010
Չեմպիոնների լիգա. Պարտիզանը ջախջախում է ՀԻԿ-ին (վիդեո)

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կայացան ևս 9 հանդիպումները։ Բելգրադի «Պարտիզանը», որն որակավորման 2-րդ փուլում պայքարից դուրս թողեց «Փյունիկին», 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆիննական ՀԻԿ-ի դարպասը՝ գործնականում ապահովելով իր տեղը հաջորդ փուլում։ Ամստերադամի «Այաքսը» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել հունական ՊԱՕԿ-ի նկատմամբ։

...
ավելին
 
Չեմպիոնների լիգայի բոլոր գոլերը (վիդեո) 12:51 28.07.2010
Չեմպիոնների լիգայի բոլոր գոլերը (վիդեո)
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կայացած 6 հանդիպումներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր հանդիպումներում խփված գնդակները և վտանգավոր պահերը՝ բացառությամբ ՏՆՍ (Ուելս)-«Անդերլեխտ» (Բելգիա) (1:3) հանդիպման։...
ավելին
 
12:25 22.07.2010
Չեմպիոնների լիգա. 3-րդ փուլի զույգերը հայտնի են
Չեմպիոնների լիգա, որակավորման 3-րդ փուլ...
ավելին
 
12:22 22.07.2010
Մրցավարների թիվը Չեմպիոնների լիգայում կավելանա
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հայտարարել է, որ 2010/11 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպում սպասարկելու են երկու լրացուցիչ մրցավարներ, որոնք տեղակայվելու են հակառակորդ թիմերի դարպասների մոտ:...
ավելին
 
Չեմպիոնների լիգա. Պայքար լրացուցիչ ժամանակում 09:51 22.07.2010
Չեմպիոնների լիգա. Պայքար լրացուցիչ ժամանակում
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումները։ Պատասխան հանդիպումներից 2-ում պայքարը շարունակեց լրացուցիչ ժամանակ։ Մասնավորապես, ՀԻԿ-«Էկրանաս» խաղում տանտերերը հաղթական գնդակը խփեցին լրացուցիչ ժամանակի նախավերջին րոպեին։...
ավելին
1  2  3  4  5  ... 92 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook