ՀԱՅ     РУС
Որոնում


Չեմպիոնների Լիգա. Սեսար Դելգադոյի զոհերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Չեմպիոնների լիգա
Չեմպիոնների Լիգա. Սեսար Դելգադոյի զոհերը
02:12 11.03.2010

Արդեն մի քանի մրցաշրջան անընդմեջ Մադրիդի ՙՌեալը՚ չի կարողանում հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը: Եթե նախորդ մրցաշրջանում արքայական ակումբը զրնգուն ապտակ ստացավ անգլիական ՙԼիվերպուլից՚` պարտվելով պատասխան խաղում 0:4 հաշվով, ապա այս անգամ ՙՌեալը՚ պարտվեց միայն երկու խաղերի արդյունքում՝ 1։2 հաշվով: Սակայն այս փաստը հազիվ թե սփոփի մադրիդյան ակումբի երկրպագուների կսկիծը:

Թվում էր, թե առաջին խաղում կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո, երկրորդ խաղը իսպանացիները բավական լավ են մեկնարկել ՙԼիոնի՚ հետ մրցավեճում։ Որպես ապացույց՝ թանկարժեք Կրիշտիանու Ռոնալդուն արդեն վեցերորդ րոպեին ՙճեղք՚ գտավ ֆրանսիացիների դարպասապահ Ուգո Լյորիսի գործողություններում` գնդակը ցանցից ներս ուղարկելով վերջինիս ոտքերի արանքով:

Մի փոքր անց էլ արդեն Գոնսալո Իգուաինը` մեն-մենակ մնալով ոչ թե դարպասապահի, այլ արդեն դարպասի դիմաց հարվածեց... դարպասաձողին: Թվում էր, թե «ահեղ դատաստանը» մոտ է...

Սակայն լիոնցիները մի փոքր այլ կարծիքի են այս մասին: Առավելապես դա վերաբերում էր խաղը իր ուսերին քաշ տվող արգենտինացի Սեսար Դելգադոյին, ինչպես նաև հարձակվող, նորից արգենտինացի Լիսանդրո Լոպեսին, ովքեր շարունակաբար բզկտում էին մադրիդյան ակումբին կենտրոնում, դիմային գծում, եզրերում...

Ընդմիջմանը հյուրերի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը ինչ-որ բաներ փսփաց իր խաղացողներին, որոնք շատ ավելի համարձակ ու անամոթաբար սկսեցին գործել ՙՍանտիագու Բեռնաբեույում՚։ Համենայն դեպս, խաղը ավելի տեղափոխվեց կենտրոնական գոտի՝ «Ռեալի» կիսադաշտ տեղափոխվելու միտումներով։ Նորից երեկոյան «խինդն ու որախությունը» ապահովում էր Դելգադոն, որին հետապնդում, հարվածում, գցում ու «ոչնչացնել» էին ցանկանում երևի «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները։ 

Դելգադոն կանգուն մնաց ու իր նպատակին հասավ. հենց նրա սկսած գրոհը 75-րդ րոպեին ավարտվեց Միրալեմ Պյանիչի խփած գոլով, որը և քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևեց ֆրանսիական ակումբին։

Ֆլորենտինո Պերեսի այս մրցաշրջանում նախատեսված «նապոլեոնական» պլանների առաջին հատվածը, այն է՝ Չեմպիոնների Լիգայի հաղթող ճանաչվելը, տապալվեց։ Մնաց Պրիմերան...

Ռեալ Իսպանիա - Լիոն Ֆրանսիա - 1:1 (1:0)
Գոլ` 1:0 - Ռոնալդու (6), Միրալեմ Պյանիչ (75)

Ռեալ` Կասիլյաս, Ռամոս, Գարայ, Ալբիոլ, Արբելոա (Մ. Դիարրա, 84), Լ.Դիարրա, Գուտի, Գրաներո (վան դեր Վարտ, 62), Կակա (Ռաուլ, 77), Ռոնալդու, Իգուաին:

Լիոն` Լյորիս, Ռեվեյեր, Բումսոնգ (Չելստյոմ, 46), Կրիս, Սիսսոկո, Տուլալան, Գովու, Մակուն (Գոնալոնս, 46), Պյանիչ (Էդերսոն, 84), Դելգադո, Լիսանդրո:

Զգուշացումներ` Կրիս (26), Գրաներո (38), Դելգադո (68), վան դեր Վարտ (88)

«Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտ

Մրցավար՝ Նիկոլա Ռիցցոլի։ 

 
 
Չեմպիոնների լիգա. Պարտիզանը ջախջախում է ՀԻԿ-ին (վիդեո) 10:37 29.07.2010
Չեմպիոնների լիգա. Պարտիզանը ջախջախում է ՀԻԿ-ին (վիդեո)

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կայացան ևս 9 հանդիպումները։ Բելգրադի «Պարտիզանը», որն որակավորման 2-րդ փուլում պայքարից դուրս թողեց «Փյունիկին», 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆիննական ՀԻԿ-ի դարպասը՝ գործնականում ապահովելով իր տեղը հաջորդ փուլում։ Ամստերադամի «Այաքսը» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել հունական ՊԱՕԿ-ի նկատմամբ։

...
ավելին
 
Չեմպիոնների լիգայի բոլոր գոլերը (վիդեո) 12:51 28.07.2010
Չեմպիոնների լիգայի բոլոր գոլերը (վիդեո)
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կայացած 6 հանդիպումներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր հանդիպումներում խփված գնդակները և վտանգավոր պահերը՝ բացառությամբ ՏՆՍ (Ուելս)-«Անդերլեխտ» (Բելգիա) (1:3) հանդիպման։...
ավելին
 
12:25 22.07.2010
Չեմպիոնների լիգա. 3-րդ փուլի զույգերը հայտնի են
Չեմպիոնների լիգա, որակավորման 3-րդ փուլ...
ավելին
 
12:22 22.07.2010
Մրցավարների թիվը Չեմպիոնների լիգայում կավելանա
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հայտարարել է, որ 2010/11 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպում սպասարկելու են երկու լրացուցիչ մրցավարներ, որոնք տեղակայվելու են հակառակորդ թիմերի դարպասների մոտ:...
ավելին
 
Չեմպիոնների լիգա. Պայքար լրացուցիչ ժամանակում 09:51 22.07.2010
Չեմպիոնների լիգա. Պայքար լրացուցիչ ժամանակում
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումները։ Պատասխան հանդիպումներից 2-ում պայքարը շարունակեց լրացուցիչ ժամանակ։ Մասնավորապես, ՀԻԿ-«Էկրանաս» խաղում տանտերերը հաղթական գնդակը խփեցին լրացուցիչ ժամանակի նախավերջին րոպեին։...
ավելին
1  2  3  4  5  ... 92 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook