ՀԱՅ     РУС
Որոնում


Իսպանիայի առաջնություն. Բարսան հաղթեց նաև 9 հոգով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Իսպանիա
Իսպանիայի առաջնություն. Բարսան հաղթեց նաև 9 հոգով
11:48 07.02.2010

Երեկ Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցավ 3 հանդիպում։ Բոլոր 3 խաղերում առաջատարները՝ «Բարսելոնան», «Վալենսիան» ու Մադրիդի «Ռեալը» հաղթանակներ տոնեցին։

«Խետաֆեի» հետ խաղում Գվարդիոլայի սաները 10 հոգով մնացին խաղադաշտում արդեն 29-րդ րոպեին. կոպիտ սահանկման համար խաղադաշտից հեռացվեց Պիկեն։ Այդ պահին Մեսսին արդեն բացել էր խաղի հաշիվը, իսկ երկրորդ կեսում էլ հենց արգենտինացու հոյակապ փոխանցումից հետո Չավին կրկնապատկեց խաղի հաշիվը։

Հանդիպման վերջին րոպեին հեռացվեց նաև փոխարինման դուրս եկած Ռաֆա Մարկեսը, իսկ «Խետաֆեն» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց Սոլդադոն։

Իր հերթին «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց կատալոնական մեկ այլ թիմի՝ «Էսպանյոլի»։ Վստահ հաղթեց՝ շնորհիվ Ռամոսի, Կակայի ու Իգուաինի խփած անպատասխան գոլերի։

Իսպանիայի առաջնություն

21-րդ տուր

Ռեալ - Էսպանյոլ - 3:0 (2:0, 1:0)
Գոլեր՝ 1:0 - Ռամոս (5), 2:0 - Կակա (30), 3:0 - Իգուաին (90)

Բարսելոնա - Խետաֆե - 2:1 (1:0, 1:1)
Գոլեր՝ 1:0 - Մեսսի (7), 2:0 - Չավի (67), 2:1 - Սոլդադո (90, 11 մետ.)

Վալենսիա - Վալյդոլիդ - 2:0 (2:0, 0:0)
Գոլեր՝ 1:0 - Բանեգա (8), 2:0 - Վիլյա (29)

7 փետրվարի

Մալյորկա - Վիլյառեալ

Օսասունա - Տեներիֆե

Մալագա - Դեպորտիվո

Ատլետիկ - Խերես

Ալմերիա - Սպորտինգ Խիխոն

Սարագոսա - Սեվիլիա

Ռասինգ - Ատլետիկո 

 
 
Բարսելոնան դեռ 4 տարի վճարելու է Իբրահիմովիչի գործակալին 16:00 03.09.2010
Բարսելոնան դեռ 4 տարի վճարելու է Իբրահիմովիչի գործակալին
“Բարսելոնան” դեռ չորս տարի պետք է վճարի ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլային:...
ավելին
 
Մոուրինյո. Չեմպիոնների լիգան կհաղթի յոթ թիմերից մեկը 12:40 03.09.2010
Մոուրինյո. Չեմպիոնների լիգան կհաղթի յոթ թիմերից մեկը
“Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է 2010/11թթ. Չեմպիոնների լիգայի մասին և խոստովանել, որ արքայական ակումբը վերջին տարիներին կայունության պակաս ունի:...
ավելին
 
Հեդիրա. Ոչ ոք իրեն գերաստղ չի համարում 11:02 02.09.2010
Հեդիրա. Ոչ ոք իրեն գերաստղ չի համարում
Մադրիդի “Ռեալի” նորեկ Սամի Հեդիրան ասել է, որ ոչ ոք “Ռեալի” կազմում իրեն գերաստղ չի համարում: “Ես անչափ երջանիկ եմ, որ հայտնվել եմ Մադրիդում”, - ասել է նա:...
ավելին
 
Մոուրինյո. Ռոնալդուն արդար խաղ է ցուցադրում 09:58 02.09.2010
Մոուրինյո. Ռոնալդուն արդար խաղ է ցուցադրում
“Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է թիմի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ում բոլորը քննադատում են ավելորդ թատերական ձևականության մեջ:...
ավելին
 
Մոուրինյո. Ես Ռեալի համար իդեալական մարզիչ եմ 16:22 01.09.2010
Մոուրինյո. Ես Ռեալի համար իդեալական մարզիչ եմ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Մադրիդի ակումբին հենց նրա նման մասնագետ էր հարկավոր:...
ավելին
1  2  3  4  5  ... 171 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook