ՀԱՅ     РУС
Որոնում


Բեքհեմին կարող են որակազրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Հյուսիսային Ամերիկա
Բեքհեմին կարող են որակազրկել
12:07 15.09.2009

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» ու Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը կարող է որակազրկվել «Լոս Անջելես» – «Դալաս» հանդիպումից հետո, որտեղ Բեքհեմն ու նրա թիմակիցները պարտվել են 3:6 հաշվով։

Դրվագներից մեկում «Գելեքսիի» ավագ Լենդոն Դոնովանը խախտեց խաղի կանոնները Դավիդ Ֆեռեյրայի հետ պայքարում, իսկ նրան օգնության հասավ Դանիել Էռնանդեսը։

Նույն րոպեին Դոնովանին օգնության «ձեռք մեկնեց» Բեքհեմը, ով բռնեց Էռնանդեսի վզից։ Խաղացողներին կարողացել են բաժանել, սակայն այժմ նրանք պետք է բացատրեն իրենց պահվածքը ԱՄՆ-ի ֆուտբոլի առաջնության կարգապահական կոմիտեին։

«Լոս-Անջելեսի» գլխավոր մարզիչը այսպես է մեկնաբանել դրվագը. «Լավ կլիներ, եթե ես այդ կրակը խաղի ընթացքում տեսնեի...»։

 
 
Մարադոնան պաշտոնապես լքում է Արգենտինայի հավաքականը 11:16 28.07.2010
Մարադոնան պաշտոնապես լքում է Արգենտինայի հավաքականը
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Էրնեստո Բյալոն պաշտոնապոս հայտարարել է, որ Դիեգո Մարադոնան լքում է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:...
ավելին
 
Օբաման անձամբ է ճանապարհել ֆուտբոլիստներին ՀԱՀ 12:29 28.05.2010
Օբաման անձամբ է ճանապարհել ֆուտբոլիստներին ՀԱՀ
Բարակ Օբաման Սպիտակ տանը ընդունել է ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներին: Շուտով նրանք կմեկնեն ՀԱՀ-ում կայանալիք առաջնության: Նախագահը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա առաջնությունում`նշելով, որ հայրենիքում բոլորը նրանց են երկրպագելու:...
ավելին
 
Սաբան բաց կթողնի Մունդիալը 13:08 28.04.2010
Սաբան բաց կթողնի Մունդիալը
Մեքսիկայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Միգել Սաբան բաց կթողնի հունիսին Հարավաֆրիկյան հանրապետությունում մեկնարկելիք Աշխարհի առաջնությունը:...
ավելին
 
Իրան – ԱՄՆ ֆուտբոլային հանդիպումները կարող են չկայանալ 14:38 18.08.2009
Իրան – ԱՄՆ ֆուտբոլային հանդիպումները կարող են չկայանալ
«Մենք պաշտոնական ծանուցում ենք հղել՝ ընկերական հանդիպումների կազմակերպման պատրաստականության վերաբերյալ, սակայն պատասխանը այդպես էլ չենք ստացել։ Ամենայն հավանականությամբ, նախատեսված հանդիպումները երկու հավաքականների միջև կարող են չկայանալ», – հայտարարել է Քաֆաշյանը։...
ավելին
 
Լենդոն Դոնովանը վարակվել է խոզի գրիպով 15:16 14.08.2009
Լենդոն Դոնովանը վարակվել է խոզի գրիպով
Չնայած նրան, որ Դոնովանը մեկ օր առաջ գտնվում էր Մեքսիկայում, որտեղ մասնակցում էր Աշխարհի գավաթի որակավորման փուլի Մեքսիկայի հետ հանդիպմանը, և որտեղ բավական մեծ է H1N1-ի վիրուսով վարակվելու հնարավորությունը, ինքը Դոնովանը պնդում է, որ վարակվել է հենց Միացյալ Նահանգներում։...
ավելին
1  2 
Նորություններ
03.09.2010
02.09.2010
01.09.2010
31.08.2010
30.08.2010
29.08.2010
28.08.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook