ՀԱՅ     РУС
Որոնում


Նվեր՝ ծննդյան օրվա կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Ուկրաինա
Նվեր՝ ծննդյան օրվա կապակցությամբ
10:32 02.02.2010

Ինչպես հաղորդում է ռուսական Sports.ru կայքը, Խարկովի «Մետալիստի» գլխավոր մարզիչ Միրոն Մարկևիչը երեկ նշանակվել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Հենց երեկ էլ նա նշեց ծննդյան 59-ամյակը։

Նրա օգնականը այստեղ կլինի Կիևի «Դինամոյի» մարզիչ Յուրի Կալիտվինցևը։

Մարկևիչը մարզչական գործունեությունը սկսել «Վոլինյում» 1984 թվականին։ Նա նաև մարզել է «Պոդոլյե», «Կրիվբասս», «Կարպատներ» ու «Անժի» ակումբները։ 2005-ից աշխատում է «Մետալիստի» հետ, որը երեք անգամ այդ ընթացքում նվաճել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալները։

«Ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմկոմիտեից ու նախագահից՝ ինձ վստահելու համար։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ինձ սպասում։ Հավաքականի խնդիրը արդեն նշվել է՝ հաղթել Եվրո-2012-ին։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, քանի որ պետք է քո առջև մեծ խնդիրներ դնես։

Բնականաբար, կադրային փոփոխություններ Ուկրաինայի հավաքականում լինելու են։ Բայց ամենակարևորը՝ հոգեբանությունն ու սեփական ուժերին հավատալն է։։ Ընդ որում՝ անչափ կարևոր է ուշադրություն դարձնել խաղի որակի վրա ու ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, որը դուր կգա մեր ֆուտբոլասերներին», - մեջբերում է Մարկևիչի խոսքերը «Советский спорт»-ը։ 

 
 
14:30 25.08.2010
ՈւՖՖ-ն կողմ է Մարկևիչի հեռանալուն
Ուկրաինայի հավաքականի մարզիչ Միրոն Մարկևիչի հեռանալուն վերաբերվող փաստաթղթային հարցերն այսօր վերջնականապես կարգավորվել են:...
ավելին
 
Գազաևն ինքն իր առջև վերջնագիր է դրել 17:43 24.08.2010
Գազաևն ինքն իր առջև վերջնագիր է դրել
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե իր թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, հաղորդում է FootballTransfer.com.ua-ն:...
ավելին
 
Կիևի Դինամոյի ֆուտբոլիստները 2,5 մլն եվրո կստանան, եթե... 16:28 23.08.2010
Կիևի Դինամոյի ֆուտբոլիստները 2,5 մլն եվրո կստանան, եթե...
Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի խմբային փուլ անցնելու դեպքում կստանան 2,5 մլն եվրո:...
ավելին
 
Շեվչենկո. Մարկևիչի որոշումը տխրեցրել է ինձ 11:21 23.08.2010
Շեվչենկո. Մարկևիչի որոշումը տխրեցրել է ինձ
Կիևի “Դինամոյի” հարձակվող Անդրեյ Շեվչենկոն մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրի “Դնեպրի” հետ հանդիպման արդյունքները, ինչպես նաև իր դժգոհությունն է հայտնել Միրոն Մարկեվիչի հեռանալու վերաբերյալ:...
ավելին
 
Մարկևիչը հեռացավ Ուկրաինայի հավաքականից 11:19 23.08.2010
Մարկևիչը հեռացավ Ուկրաինայի հավաքականից
Շաբաթ օրը «Մետալլիստի» գլխավոր մարզիչ Միրոն Մարկևիչը հայտարարել է, որ լքում է Ուկրայինայի հավաքականի գլխավոր մարզչի իր պաշտոնը, քանի որ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ Խարկովի ակումբը զրկվել է 9 միավորից:...
ավելին
1  2  3  4  5  6  ... 11 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook