ՀԱՅ     РУС
Որոնում


Նվեր՝ ծննդյան օրվա կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Ուկրաինա
Նվեր՝ ծննդյան օրվա կապակցությամբ
10:32 02.02.2010

Ինչպես հաղորդում է ռուսական Sports.ru կայքը, Խարկովի «Մետալիստի» գլխավոր մարզիչ Միրոն Մարկևիչը երեկ նշանակվել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Հենց երեկ էլ նա նշեց ծննդյան 59-ամյակը։

Նրա օգնականը այստեղ կլինի Կիևի «Դինամոյի» մարզիչ Յուրի Կալիտվինցևը։

Մարկևիչը մարզչական գործունեությունը սկսել «Վոլինյում» 1984 թվականին։ Նա նաև մարզել է «Պոդոլյե», «Կրիվբասս», «Կարպատներ» ու «Անժի» ակումբները։ 2005-ից աշխատում է «Մետալիստի» հետ, որը երեք անգամ այդ ընթացքում նվաճել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալները։

«Ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմկոմիտեից ու նախագահից՝ ինձ վստահելու համար։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ինձ սպասում։ Հավաքականի խնդիրը արդեն նշվել է՝ հաղթել Եվրո-2012-ին։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, քանի որ պետք է քո առջև մեծ խնդիրներ դնես։

Բնականաբար, կադրային փոփոխություններ Ուկրաինայի հավաքականում լինելու են։ Բայց ամենակարևորը՝ հոգեբանությունն ու սեփական ուժերին հավատալն է։։ Ընդ որում՝ անչափ կարևոր է ուշադրություն դարձնել խաղի որակի վրա ու ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, որը դուր կգա մեր ֆուտբոլասերներին», - մեջբերում է Մարկևիչի խոսքերը «Советский спорт»-ը։ 

 
 
Արսենալը կվաճառի Էդուարդոյին Շախտյորին 17:00 20.07.2010
Արսենալը կվաճառի Էդուարդոյին Շախտյորին
Այսօր Լոնդոնի «Արսենալի» ու Խորվաթիայի հավաքականի հարձակվող Էդուարդոն մեկնել է Դոնեցկ տեղի «Շախտյորի» հե պայմանագիր ստորագրելու համար:...
ավելին
 
Չիգրինսկին պաշտոնապես տեղափոխվեց Շախտյոր 14:22 06.07.2010
Չիգրինսկին պաշտոնապես տեղափոխվեց Շախտյոր
Կատալոնական «Բարսելոնայի» ու Ուկրաինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դմիտրի Չիգրինսկին պաշտոնապես տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»:...
ավելին
 
Դատարանի որոշումը. Սարագոսան 13,5 մլն եվրո կվճարի 16:23 03.06.2010
Դատարանի որոշումը. Սարագոսան 13,5 մլն եվրո կվճարի
Ավարտվել են «Շախտյոր» և «Սարագոսա» ակումբների միջև ընթացող դատական վարույթները:...
ավելին
 
12:51 03.06.2010
ՈւԵՖԱ-ն գոհ է Ուկրաինայի նախապատրաստական աշխատանքներից
ՈւԵՖԱ-ի դիտորդական խորհուրդը որոշում է կայացրել հաստատել «Եվրո-2012»-ի եզրափակիչ մասը ուկրաինական 4 քաղաքներում անցկացնելու իրավունքը: Ինչպես հայտնում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը, մինչ Կիեվի, Դոնեցկի, Լվովի և Խարկովի օգտին որոշում կայացնելը, ՈւԵՖԱ-ի փորձագետները մանրամասն ուսումնասիրել են պրոբլեմային կառույցների շինարարությունը և ներկայացրել իրենց հաշվետվությունը Դիտորդական խորհուրդ:...
ավելին
 
Օլեգ Մկրտչյանը պարգևատրել է Ուկրաինայի հավաքականին 11:19 02.06.2010
Օլեգ Մկրտչյանը պարգևատրել է Ուկրաինայի հավաքականին

Դոնեցկի «Մետալուրգի» հիմնադիր Օլեգ Մկրտչյանը, ով հանդիսանում է նաև Երևանի «Բանանցի» հովանավորը, ուկրաինական մի շարք ակումբների ղեկավարների հետ պատրաստակամություն է հայտնել օժանադել Ուկրաինայի հավաքականին «Եվրո-2012»-ին նախապատրաստվելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը։

...
ավելին
1  2  3  4  5  ... 9 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook