ՀԱՅ     РУС
Որոնում


Յուվենտուսի ղեկավարությունը ֆուտբոլից չի հասկանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Իտալիա
Յուվենտուսի ղեկավարությունը ֆուտբոլից չի հասկանում
11:54 09.02.2010

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, իտալացի լեգենդար կիսապաշտպան Մարկո Տարդելլին քննադատել է ակումբի ներկայիս ղեկավարությանը՝ հենց վերջինիս մեղադրելով թիմի անհաջող մրցելույթների համար։

«Ես հնարավոր տապալման մասին դեռ վաղուց էի խոսում։ Ինձ չի զարմացնում այն փաստը, որ թիմը ներկայումս 7-րդ տեղում է Ա Սերիայում ու կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգային։

Ակումբի ղեկավարությունը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից, ու հենց այդ պատճառով էլ ակումբը հայտնվել է նման իրավիճակում։ Խնդիրները առաջ են եկել 3 տարի առաջ, բայց ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար, ինչպես պարզվեց, անմիտ են ծախսվել։ Ղեկավարությունում ոչ ոք չի ցանկանում լսել իմ խորհուրդները՝ նախընտրելով խոսել այն մարդկանց հետո, որոնք ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից։ Այժմ «Յուվեն» ստիպված է ամեն ինչ նորից սկսել», - մեջբերում է Տարդելիի խոսքերը Tuttosport-ը։ 

 
 
Տոտտին  երկարաձգեց պայմանագիրը 13:09 17.12.2009
Տոտտին երկարաձգեց պայմանագիրը
«Ռոմայի» ավագը, որը կարիերայի ընթացքում 1 անգամ է (2001 թ.) դարձել Իտալիայի չեմպիոն, նշել է, որ մինչեւ խաղակոշիկները մեխից կախելը ցանկանում է եւս 1 անգամ հաղթել Ա սերիայում. «Մեր ակումբի ղեկավարությունը ամբիցիոզ ծրագրեր ունի, որոնք կարող են իրականություն դառնալ: Գտնում եմ, որ առաջիկա 2 տարիներին մենք կարող ենք դառնալ 1-ինը Իտալիայում:...
ավելին
 
Կամորանեզին կարող է բաց թողնել Աշխարհի առաջնությունը 17:36 16.12.2009
Կամորանեզին կարող է բաց թողնել Աշխարհի առաջնությունը
«Յուվենտուսի» կիսապաշտպան Մաուրո Կամորանեզիի վնասվածքը ավելի լուրջ է, քան ենթադրվում էր։ «Բարիի» հետ հանդիպման ընթացքում (1։3) նա լրջորեն վնասել է աջ ազդրը։ Ամենայն հավանականությամբ, խաղացողին վիրահատություն կպահանջվի, հայտնում է Football Italia-ն։...
ավելին
 
Մուտուն ձմռանը կարող է լքել Ֆիորենտինան 15:16 16.12.2009
Մուտուն ձմռանը կարող է լքել Ֆիորենտինան
Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Ադրիան Մուտուն կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։...
ավելին
 
Դե Ռոսսին անձնագիրն էր մոռացել 11:54 16.12.2009
Դե Ռոսսին անձնագիրն էր մոռացել
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին ստիպված էր մեկնել Բուլղարիա, որտեղ այսօր կկայանա Եվրոպայի Լիգայի հանդիպում Սոֆիայի ԲԿՄԱ-ի ու հռոմեական ակումբի միջև, միայնակ, առանց թիմակիցների։ Երբ «Ռոմայի» ֆուտբոլիստները ժամանեցին օդանավակայան, պարզվեց, որ Դե Ռոսսին տանն է թողել անձնագիրը։...
ավելին
 
Իտալական լրատվամիջոցները Մուրինյոյին բոյկոտ են հայտարարել 11:12 16.12.2009
Իտալական լրատվամիջոցները Մուրինյոյին բոյկոտ են հայտարարել
Իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները որոշում են կայացրել բոյկոտել «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյի մամուլի ասուլիսները այն բանից հետո, երբ պորտուգալացի մասնագետը կոպիտ է վարվել վերջիններիս գործընկերներից մեկի հետ, հայտնում է Football Italia-ն։...
ավելին
1  ... 69  70  71  72  73  74  75  76  77  78  79  ... 115 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook