ՀԱՅ     РУС
Որոնում


Գոմեսը հոգնել է թուրք պրոմոութերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ / Բռնցքամարտ
Գոմեսը հոգնել է թուրք պրոմոութերից
17:56 21.07.2010

Կուբացի գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Խուան Կառլոս  Գոմեսը հոգնել է` սպասելով իր գումարը ստանալու ծագումով թուրք, գերմանացի պրոմոութեր Ահմեդ Օներից  և պատրաստվում է վերադառնալ Universum-ի հովանու տակ: “Ես շատ հիասթափված  եմ Ահմեդ Օներից: Ես նրանից իմ անցկացրած վերջին 3 մրցամարտերի համար պարտք է ևս 1,5 միլիոն դոլար: Սակայն նա ինձ Մայամի ուղարկեց դատարկ  ձեռքերով”,- ասել է կուբացի բռնցքամարտիկը:

Ահմեդն իր հերթին  ժխտել է պարտք լինելու մեղադրանքը. “Մենք Խուանին ոչինչ պարք չենք:Նա մեր մոտ ստանում էր ամենաբարձր հոնարարը:  Ի դեպ, նրա  պայմանագիրը  չի ավարտվել: Եթե նա հանդես գա Universum- ի հովանու տակ, մենք նրանից տոկոսներ կպահանջենք”: Իսկական թուրքական մոտեցում. պարտքը չմարած` Ահմեդը  տոկոսներ է ակնկալում պարտատիրոջից:

Գոմեսը նաև նշել է,որ հոնիսի 4-ին նրան սպառնացել են “ինչ որ թուրքեր` պահանջելով ստորագրելու 3 մրցամարտերի պայմանագիրը”: Սակայն սպառնալիքները չեն ազդել բռնցքամարտիկի վրա , և նա չի ստորագրել այն:
Գոմեսը ցանկանում է ռինգ մտնել հուլիսի 31-ին Universum և ZDF- ի համատեղ երեկոյի ժամանակ, որը բարեգործական բնույթ է կրելու: Ցանկացած տոմս կարելի է գնել 30 եվրոյով: Ստացված եկամտի կեսը հատկացվելու է երեխաների օգնության հիմնադրամին: Երեխաների հանդեպ Խուան Կառլոսի սերը  յուրաահատուկ է . նա ունի 7 երեխա “նվազագույնը 4  կնոջից”: Ըստ  Bild-ի, նա երեխաներին շատ է սիրում` չնայած ոչ բոլորի հետ կարող է տեսնվել:

Երեկ նա այցելել է Universum – ի մարղադահլիճ և հայտարարել, որ պատրաստ է հուլիսի 31-ին ռինգ մտնելու:

 
 
Super Six-ի մասնակիցների քանակը հնարավոր է կրճատվի 11:31 27.08.2010
Super Six-ի մասնակիցների քանակը հնարավոր է կրճատվի
Ինչպես տեղեկացնում է BoxingScene.com-ը, Super Six Boxing World Classic մրցաշարի կազմակերպիչ Showtime հեռուստաընկերությունը հնարավոր է կրճատի մրցաշարի մասնակիցների քանակը` հասցնելով այն 4-ի: Սա պայմանավորված է առողջության հետևանքով մրցաշարում հետագա մասնակցությունից Միկել Կեսլերի դուրս գալու պատճառով:...
ավելին
 
Միկել Կեսլերը դուրս եկավ Super Six-ից 17:22 26.08.2010
Միկել Կեսլերը դուրս եկավ Super Six-ից
Ըստ BoxRec News.com-ի, այսօր հայտնի է դարձել, որ երկրորդ միջին քաշային կարգում WBC տարբերակով աշխարհի չեմպիոն, 31-ամյա դանիացի Միկել Կեսլերը դուրս է եկել Super Six Boxing World Classic ի մրցաշարից` տեսողության հետ կապված խնդիրների պատճառով:...
ավելին
 
Վալուևը դեռ կշարունակի կարիերան 17:15 24.08.2010
Վալուևը դեռ կշարունակի կարիերան
Ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը մտադիր չէ մոտ ժամանակներս ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերան` չնայած առողջական խնդիրներին: Այս մասին հայտարարել է Վալուևի մարզիչ Ալեքսանդրր Զիմինը:...
ավելին
 
Super Six-ի մասնակիցները կրկին վիճում են 12:32 20.08.2010
Super Six-ի մասնակիցները կրկին վիճում են
Կիսամիջին քաշային կարգում Super Six մրցաշարում դարձյալ տարաձայնություններ են առաջացել ' կապված մրցավայրի ընտրության հետ: Այս անգամ այդ հարցում համաձայնության չեն գալիս 2 ամերիկացի բռտնցքամարտիկները' Անդրե Ուորդը և Անդրե Դիրելը: Ինչպես հայտնի է, ավելի վաղ այս մրցաշարի 2 այլ մասնակիցներ Արթուր Աբրահամն ու Կարել Ֆրոչը նույնպես առաջարկում էին մրցավայրի անցկացման իրենց տարբերակը' մերժելով մրցակցինը:...
ավելին
 
Super Six- ը հստակեցնում է չափորոշիչները 16:56 12.08.2010
Super Six- ը հստակեցնում է չափորոշիչները
Օրերս Super Six-ի կազմակերպիչները հրապարակել են այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվելու են կիսամիջին քաշային կարգում կիսաեզրափակիչի 4 մասնակիցների ընտրության հարցում: Առաջին հերթին հաշվի է առնվելու վաստակած միավորների քանակը:...
ավելին
1  2  3  4  5  ... 10 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook