ՀԱՅ     РУС
Որոնում


Պուտինն ուզում է ընդգրկվել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ / Իրադարձություններ
10:37 21.12.2009

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ընդգրկել իրեն Ռուսաստանի ձյուդոյի հավաքականում, եթե դա կօգնի «Օիլմպիական խաղեր-2012»-ի նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է rbc-ն:


«Եթե անհրաժեշտ լինի անմիջական օգնություն, դուք կարող եք ընդգրկել ինձ հավաքականի կազմում»,- նշել է Պուտինը ռուսաստանցի ձյուդոիստների մարզիչ Էցիո Գամբոյի հետ հանդիպման ժամանակ:


Նշենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինն այցելել էր Սանկտ Պետերբուրգի մարզական արվեստի դպրոց և նույնիսկ մասնակցել ձյուդոիստների մարզումներին:


«Կարծում եմ, որ ոչ մեկին չեմ զարմացնի, եթե ասեմ, որ ֆիզիկական ակտիվությունը, առողջ կենսակերպը և կանոնավոր պարապմունքներն օգնում են պահպանել լավ ինքնազգացողությունը և դրական տրամադրությունը: Իսկ ձյուդոն սովորեցնում է ինքնատիրապետել քեզ, տեսնել հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը, զգալ սուր պահը, ստուգել ռեակցիան, և, ամենակարևորը, մշտապես կատարելագործվել: Համաձայնեք, որ այս հմտությունները և գիտելիքներն անհրաժեշտ են նաև քաղաքականությունում»,- եզրափակել է Պուտինը:


 
Նորություններ
29.07.2010
28.07.2010
27.07.2010
26.07.2010
25.07.2010
24.07.2010
23.07.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook