Հենրիխը պայմանագիր կնքեց "Մետալուրգի" հետ

13:22 20.06.2009

Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի "Մետալուրգի" հետ: Դոնեցկի "Մետալուրգի" գործադիր տնօրեն Վարդան Իսրայելյանը այս կապացությամբ ակումբի պաշտոնական կայքին ասել է. "Երեւանի "Փյունիկի" հարձակվողը հայկական ֆուտբոլի վերջին տարիների ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: 20-ամյա հարձակվողը արդեն խաղացել է իր երկրի երիտասարդական հավաքականում եւ Հայաստանի ազգային թիմում:

 

Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա խփել է 11 գնդակ, համարվում է առաջնության լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել 3+2 տարբերակով":

Share |

Լրահոս