NBA-ում լոկաուտ կհայտարարվի

15:13 01.07.2011

NBA-ի խաղացողների արհմիության նախագահ Բիլի Հանտերը հայտարարել է, որ ակումբների խաղացողները և սեփականատերերը չեն եկել համաձայնության երեք ժամ տևած հանդիպումից հետո, որը կայացել է հունիսի 29-ին, հայտնում է АР-ին։ Բանը նրանում է, որ ակումբների սեփականատերերը  չեն ցանկանում ավելացնել առաջնությունում 5-6 տարի խաղացող բասկետբոլիստների աշխատավարձերը։ Սակայն, մասնագետները կարծում են, որ ի վերջո, արդեն հաջորդ առաջնության մեկնարկից առաջ նրանք կգան համաձայնության, քանի որ այդ դեպքում երկու կողմն էլ կարող է խոշոր գումարներ կորցնել։

 


Իսկ այս պահի դրությամբ  2011/12 մրցաշրջանի մի մասը խափանման եզրին է։ Վերջին անգամ NBA-ում լոկաուտ է եղել 1998/99 մրցաշրջանում։ Այն ժամանակ, խաղացանկը կրճատվել էր մինչև 50 հանդիպում։

 

 




Share |

Լրահոս