Պակ Ջի Սուն. Օցելուլի հետ խաղում պետք է երեք միավոր վաստակենք

14:57 18.10.2011

Այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկային երկու հանդիպումները «Բենֆիկայի» և «Բազելի» հետ ոչ ոքի ավարտեց, անգլիացիների կիսապաշտպան Պակ Ջի Սունը ընդգծել է, որ արտագնա խաղում «Օցելուլի» հետ իր թիմին պետք է պարտադիր հաղթանակ տոնել, հաղորդում է soccer.ru-ն։


«Մենք նայել ենք «Օցելուլի» առաջին երկու հանդիպումները, և նրանք բավականին լավ տպավորություն են թողել։ Պետք է պատրաստվել ինչպես հարկն է, քանի որ պարտադիր երեք միավոր պետք է նվաճենք»,- ընդգծել է կորեացին։

Share |

Լրահոս