Արթուր Քոչարյան. Ես մեծամիտ կապիկ չեմ սիրում

09:52 18.01.2012

Հայաստանի առաջնությունների երկրորդ լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանը, ով նախորդ տարի ելույթ էր ունենում Կապանի "Գանձասարում", "Ֆուտբոլ+"-ին տված հարցազրույցում նշել է, որ չի ցանկանում հեռանալ ֆուտբոլից:

"Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ անելիքս, բայց եթե երևանյան թիմերից մեկում խաղալու հարմար տարբերակ չլինի, երևի կթողնեմ գործնական ֆուտբոլը: Ճիշտ է, 37 տարեկան եմ, բայց հոգով շատ երիտասարդ եմ և մեջս դեռ ուժ եմ զգում ու կարող եմ խաղալ:

Համենայն դեպս` հիմա ինքնուրույն մարզվում եմ և հույսով որևէ թիմից առաջարկի եմ սպասում: Անկեղծորեն խոստովանեմ, որ երկար ճանապարհներից հոգնել էի և ընտանիքից կտրվելն էլ շատ ծանր էի տանում: Ինձ համար ֆինանսականն այս պահին կարևոր չէ, միայն թե հնարավորություն ունենայի զբաղվելու իմ սիրած գործով և շարունակելու ելույթներս: Ես մեծամիտ կապիկ չեմ սիրում, այլ նախընտրում եմ հիմնավոր մտքեր արտահայտել",-ասել է Արթուր Քոչարյանը:

Share |

Լրահոս