Արմեն Գյուլբուդաղյանց. Կիպրոսում 3 ստուգողական հանդիպում ենք նախատեսում

00:39 08.02.2012

Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ստուգողական խաղում «Կինգ Դելյուքսին» հաղթելուց (2:0) հետո Դիլիջանի «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանել է լրագրողների հարցերին:


-Բնականաբար, առատ ձյունը խանգարեց խաղին, բայց տղաները լավ աշխատեցին: Հաջորդ հանդիպումը նախատասել ենք անցկացնել փետրվարի 13-ին: Այսօրվա հանդիպումը նույնպես նախապես պլանավորված էր և մենք գիտեինք ինչ սպասել այս ստուգողական խաղից: Մրցակիցը լավ մարզիչ ունի, այնտեղ լավ ֆուտբոլիստներ են հավաքվել: Կարծում եմ լավ թիմ կստացվի:

 

-Ի՞նչ տպավորություն են թողնում թիմի նորեկները:


-Ես գոհ եմ նորեկներից: Վիզայի հետ կապված խնդիրների պատճառով դեռևս բացակայում է մեր պաշտպան Իլյասու Շիլան, իսկ մյուս նորեկներն ու լեգեոներները մեզ հետ են և լավ տպավորություն են թողնում:


-Նոր եք վերադարձել Սոչիից, որտեղ ուսումնամարզակ հավաք էիք անցկացնում: Որքանո՞վ էր արդյունավետ այդ հավաքը:


-Սոչիում մենք լիարժեք մարզումներ անցկացրինք, մեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը բարելավեցինք, ինչպե նաև փորձեցինք հարթել խաղային օղակների միջև համագործակցությունը: Բացի այդ երկու ստուգողական հանդիպում անցկացրինք: Սոչիի հավաքը բոլոր առումներով արդյունավետ էր: Շուտով մենք կմեկնենք Կիպրոս, որտեղ կկայանա երկրորդ հավաքը: Այնտեղ նախատեսում ենք 3 ստուգողական հանդիպում:

Share |

Լրահոս

Loading...